NEWS


Collecting the issues and addressing the important ones

04:06, September 11, 2018

Հայաստանի 8 մարզերում գործող ԻնֆոՏները, ակտիվորեն ներգրավված լինելով համայնքային կյանքի զարգացման գործում, իրենց գործունեությունը իրականացնում են նաև խոշորացված համայնքներում՝ ներգրավելով այդ համայնքների երիտասարդներին, տեղական իշխանություններին և այլն։ Վերջիններիս գործունեությունը խոշորացված համայնքներում տարաբնույթ է՝ մեդիա շրջագայություններ, մշտադիտարկումներ, հարցումներ, իրազեկման աշխատանքներ,  կարողությունների զարգացում և այլն։

Սյունիք ԻնֆոՏան շահառուները, որոնց թվում են նաև խոշորացված համայնքի բնակավայրերի երիտասարդները, ոչ միայն հավաքագրեցին կոնկրետ համայնքային խնդիրները, այլ նաև օգտագործելով մասնակցային գործիքները, փորձեցին լուծում տալ դրանց։

Դեռևս  այս տարվա գարնանը Սյունիք ԻնֆոՏան աջակցությամբ Տաթև խոշորացված համայնքի երիտասարդները մի շարք հանդիպումներ և  քննարկումներ կազմակերպեցին համայնքի տարբեր բնակավայրերում, հանդիպեցին բնակիչների հետ, փորձելով պարզել, թե նրանց կարծիքով որն է մասնավորապես Հալիձոր բնակավայրի առավել հրատապ լուծում պահանջող խնդիրը։ Հարցումների և քննարկումների արդյունքում հավաքագրած խնդիրները բազմազան էին, սակայն ամփոփելով դրանք, երիտասարդներն առանձնացրեցին այն հարցը, որի լուծումը համայնքային իշխանության կողմից առավել իրատեսական էր թվում՝ Հալիձորի մշակույթի տան մասնակի բարեկարգումը։

Այս խնդրի լուծումը կարևոր է ոչ միայն Հալիձոր բնակավայրում մշակութային կյանքի զարգացման և ակտիվացման, այլ նաև խոշորացված համայնքի մյուս բնակավայրերի համար։ Խնդիրը արձանագրելուց զատ կարևոր էր նաև այն բարձրաձայնելու և տեղական իշխանություններին հասցեագրելու համար մասնակցայնության առավել հարմար գործիքի ընտրությունը․ երիտասարդները որոշեցին հարցն ընդգրկել համայնքի ավագանու նիստի օրակարգում։

Ավելի վաղ նախաձեռնող խմբի անդամները մասնակցել էին Սյունիք ԻնֆոՏան կողմից կազմակերպված Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնության  վերաբերյալ դասընթացին։ Այդ դասընթացի ընթացքում ստացված գիտելիքներն օգտագործեցին նախաձեռնության կազմակերպման ընթացքում և ստորագրահավաք կազմակերպեցին Տաթև համայնքում։ Երիտասարդներն ամփոփեցին արդյունքները․ առաջարկությունների և լուծումների փաթեթը ներկայացվեց համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին։

Օգոստոսի 21-ին Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական նստավայրում տեղի ունեցած ավագանու արտագնա նիստում քննարկվեց և  ավագանու կողմից միաձայն որոշում կայացվեց՝ համայնքի  բյուջեից 1մլն 200 հազար դրամ Հալիձոր բնակավայրի մշակույթի տան պատուհանների և դռների վերանորոգման համար տրամադրելու մասին։

Ամփոփելով այս նախաձեռնությունը՝ պետք է առանձնացնել մի քանի դիտարկում, որոնք կարևոր են տեղական ինքակառավարման ոլորտում բնակիչների մասնակցության տեսանկյունից․ նախ՝ խնդիրը արձանագրվում  և բարձրաձայնվում է համայնքի երիտասարդների կողմից՝ օգտագործելով տեղական ինքակառավարմանը մասնակցելու գործիքներից մեկը։ Նախաձեռնությունը ձևավորում է կառուցողական և համագործակցային մշակույթ համայնքի բնակիչների և իշխանությունների  միջև, և ի վերջո համայնքային բյուջեից գումարը տրամադրվում է այն խնդրի լուծմանը, որի անհրաժեշտությունը տեսնում է բնակիչը։


0



CONTACT US