հայտարարություններ


Տեղական ժողովրդավարության դպրոց

03:34, հունիսի 25, 2019

Ինչպես և խոստացել էինք, սկսում ենք «Տեղական ժողովրդավարության դպրոցի (ՏԺԴ)» երկրորդ՝ տարածքային (մարզային) դասընթացների փուլը։

Եթե Դուք՝

  • երիտասարդ եք՝ 18-ից 35 տարեկան
  • բնակվում եք ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
  • երազում եք դառնալ երիտասարդ առաջնորդներ
  • ցանկանում եք ակտիվ դերակատարում ունենալ Ձեր համայնքի հանրային կյանքում
  • պատրաստակամ եք սկսել զարգացման և բարեփոխումների գործընթաց
  • և միգուցե նպատակադրվել եք ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը,

    ապա բաց մի թողեք այս հնարավորությունը։

Ընտրված երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ) տարածքային վեցօրյա դասընթացներին, որոնք տեղի կունենան.

  • ՀՀ Վայոց ձորից ընտրված երիտասարդների համար  Վայք համայնքում՝ ս.թ. հուլիսի 9-11 և հուլիսի 24-26-ին:
  • ՀՀ Սյունիքի մարզից ընտրված երիտասարդների համար Գորիս համայնքում՝ ս.թ. հուլիսի 16-18 և հուլիսի 29-31-ին։
  • Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺ դպրոցի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից։

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝

https://forms.gle/j7kziQAw2zf77LEb7

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. հունիսի 30-ն է:

Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  (011) 531397, (011) 531398 հեռախոսահամարներով, 
գրել local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով, 
ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Կհանդիպնեք շատ շուտով

Հ.Գ. մնացած մարզերում կազմակերպվելիք դասընթացների ժամանակացույցն իմանալու համար առաջարկում ենք հետևել մեր էջի հրապարակումներին:

Տեղական ժողովրդավարության դպրոց


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ