հայտարարություններ


Ստաժավորման ծրագիր Ազգային ժողովում

12:05, դեկտեմբերի 13, 2019

Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) Հայաստանյան գրասենյակը՝   ՀՀ Ազգային ժողովի հետ համագործացկությամբ, մեկնարկում է ստաժավորման ծրագիր Ազգային Ժողովում։ 

2020 թվականի փետրվարից այս ծրագիրը հնարավորություն կտա 21 երիտասարդ մասնագետների մասնակցելու իննամսյա ստաժավորման ծրագրի` Ազգային Ժողովի պատգամավորների գրասենյակներում, խորհրդարանական խմբակցություններում, մշտական հանձնաժողովներում և խորհրդարանի աշխատակազմի վարչություններում:

Ծրագրի նպատակն է ընտրված մասնակիցներին մասնագիտական պրակտիկայի միջոցով ծանոթացնել խորհրդարանական ժողովրդավարությանը, ինչպես նաև երիտասարդներին ընձեռել անհատական ու մասնագիտական զարգացման հնարավորություն՝ գործնական փորձ ձեռք բերելու, նոր հմտություններ զարգացնելու և ամուր կապեր ձևավորելու նպատակով:

Ընտրված մասնակիցները կանցնեն Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան  գրասենյակի կողմից անցկացվող նախապատրաստական  դասընթաց, որի ընթացքում նրանք կծանոթանան Ազգային ժողովի գործունեությանը, ինչպես նաև իրենց պարտականություններին ու պարտավորություններին՝ որպես խորհրդարանական փորձնակներ: Փորձնակները սերտորեն կաշխատեն Ազգային Ժողովի կողմից նշանակված անմիջական ղեկավարների հետ, ինչպես նաև հաշվետու կլինեն Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի՝ ստաժավորման ծրագրի համակարգողին:

Փորձնակների հիմնական պարտականությունները կներառեն, ի թիվս այլի` լրատվության վերլուծություն և ուսումնասիրություն, զեկուցումների և օժանդակ նյութերի նախապատրաստում, հանդիպումների կազմակերպում, դրանց մասնակցություն և արձանագրությունների կազմում, ինչպես նաև այլ գործառույթներ:

Ազգային Ժողովում ստաժավորման ծրագիրը լինելու է չվճարվող, սակայն ծրագրի մասնակիցներին պրակտիկայի ընթացքում կտրվի ամսական կրթաթոշակ։ 

Դիմելու համար հետևեք հղմանը՝ https://staff.am/en/internship-program-at-the-national-assembly-of-the-republic-of-armenia 

Սույն ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցության շնորհիվ՝ №7201118LA00002 որոշման ներքո, որն իրականացվում է Ընտրությունների և քաղաքական գործընթացի ամրապնդման կոնսորցիում (CEPPS) ծրագրի կողմից:

Ստաժավորման ծրագիր Ազգային ժողովում https://staff.am/en/internship-program-at-the-national-assembly-of-the-republic-of-armenia


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ