հայտարարություններ


Տեղական ժողովրդավարության դպրոցը գալիս է Գեղարքունիքի մարզ

01:19, փետրվարի 10, 2020

Շարունակում ենք «Տեղական ժողովրդավարության դպրոցի (ՏԺԴ)» երկրորդ՝ տարածքային (մարզային) դասընթացների փուլը։

Եթե Դուք՝
- երիտասարդ եք՝ 18-ից 35 տարեկան
- բնակվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզում
- երազում եք դառնալ երիտասարդ առաջնորդ
- ցանկանում եք ակտիվ դերակատարում ունենալ Ձեր համայնքի հանրային կյանքում
- պատրաստակամ եք սկսել զարգացման և բարեփոխումների գործընթաց
- և միգուցե նպատակադրվել եք ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը,

ապա բաց մի թողեք այս հնարավորությունը։

Ընտրված երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ) տարածքային վեցօրյա դասընթացին, որը տեղի կունենա.

Ս.թ. փետրվարի 18-20-ին և մարտի 3-5-ին, Աղվերանում

Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺ դպրոցի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կհոգան կազմակերպիչները: 

Ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան դիմել դրամաշնորհային մրցույթին, որպեսզի իրականացնեն իրենց գաղափարները։

Մրցույթի մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով՝

https://forms.gle/fZxUfS6yHx7TFcYi6

Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 9-ն է:

Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 531397, (011) 531398 հեռախոսահամարներով,
գրել  local.dem.school@gmail.com էլեկտրոնային հասցեով,
ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։

Կհանդիպենք շատ շուտով 

#SLoDem #localdemocracy #school #ՏԺԴ_Գեղարքունիք



Օրացույց


Տվյալներ չկան