հայտարարություններ


Քաղաքացիական լրագրության մրցույթ

10:50, սեպտեմբերի 02, 2020

Եթե Դուք կարդում եք սա, 16 և ավելի տարեկան եք , ապրում եք Եղեգնուտ, Դեբետ, Դսեղ, Վահագնի , Ձորագյուղ համայնքներից մեկում, ուրեմն`

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

«ՄեդիաՏԻՄ»-ը հայտարարում է քաղաքացիական լրագրության մրցույթ։ Մրցույթին կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են իրենց համայնքային խնդիրներով և պատրաստ են այդ խնդիրների մասին բարձրաձայնել։ Մրցույթի շրջանակներում պետք է ներկայացնել 1 հոդված, որտեղ կխոսվի համայնքային խնդիրների և կարիքների մասին, կամ համայնքի մասին պատմողական ժամանցային նյութ:

Մրցույթի պահանջներն են՝

  1. Հոդվածը շարադրել բացառապես հայատառ
  2. Հոդվածները բացառապես պետք է լինեն Word տեքստային խմբագրիչով հավաված (ծավալ՝ A4, տառաչափ՝ 11 , տառատեսակ` Arial Armenian, բառաքանակ՝ 1500)
  3. Առկայության դեպքում կցել նաև նյութի հետ սերտ առնչվող լուսանկարներ :


Մրցույթի վերջնաժամկետը հունիսի 30-ն է ժամը 23:59։

Աշխատանքները ուղարկել mediatim.medialsg@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով «Քաղլրագրության Մրցույթ» :

Մրցութային հանձնաժողովը կընտրի 3 լավագույն արդյունքները և 1-ին տեղը զբաղեցրած հոդվածը կտպագրվի «Լոռու մարզ» թերթում:
2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած հոդվածները կստանան խրախուսական մրցանակներ
:

Դե ինչ, հաջողություն ենք մաղթում։

Քաղաքացիական լրագրության մրցույթ


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ