ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Խոշորացմանը զուգահեռ պետք է անցում կատարենք նաև համամասնական ընտրակարգի. Սուրեն Պապիկյան

10:03, փետրվարի 20, 2019

Գործադիրը համայնքների խոշորացմանը զուգահեռ նախատեսում է համայնքներում համամասնական ընտրական համակարգի ներդրում, որ հատկապես գյուղական համայնքներում խնամի-բարեկամ կլանային համակարգը չգործի:

«Նախկինում ի՞նչ է եղել․ փոքր համայնքի գյուղապետը վախենում է հարկը ուզի, վախենում է հարկը հավաքի, որ հետո ընտրության խնդիր լուծի։ Այսինքն, եթե մի փոքր պահանջեց, վաղը իրան չեն ընտրի, մյուսին կընտրեն, իսկ ազգակցական կապերը և կլանային մտածողությունը գիտենք, որ մեզանում դեռևս կա ու մեր գյուղերում խոր արմատներ ունի։ Սա նաև ճանապարհ է դրանից ձերբազատվելու, նաև համամասնական ընտրակարգ դնելու։ Մենք խոշորացմանը զուգահեռ պետք է անցում կատարենք նաև համամասնական ընտրակարգին», - ասաց նախարարը։

Խոշորացմանը զուգահեռ պետք է անցում կատարենք նաև համամասնական ընտրակարգի. Սուրեն Պապիկյան https://www.azatutyun.am/a/29768082.html

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ