ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ․ Տեղեկությունների ստուգման մեխանիկա. 2.0

12:48, մայիսի 07, 2019

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» բաց դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:

Ծրագրի նպատակներն են՝ 

  • աջակցել լրատվամիջոցների` փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման կարողությունների զարգացմանը` այդ թվում իրականացնելով հանրության համար կարևոր ոլորտներում փաստերի ստուգմանն ուղղված ծրագրային գործողություններ։

Դրամաշնորհի համար ներկայացված հայտը կարող է ներառել հետևյալ մոտեցումները. 

  • մանիպուլյատիվ նպատակներ հետապնդող հայտարարությունների, մեդիա նյութերի և թրոլինգային մեխանիզմների բացահայտում և վերլուծություն
  • Հայաստանում հասարակական տարբեր խմբերի կողմից բարձրաձայնվող բողոքների ուսումնասիրում փաստերի ստուգման դիտանկյունից
  • պետական պաշտոնյաների կողմից հարցազրույցների, ճեպազրույցների, կառավարության և ԱԺ նիստերի ընթացքում հնչեցրած հայտարարությունների համադրում իրականության հետ և ստուգում
  • պաշտոնական վիճակագրության համադրում իրականության կամ այլընտրանքային տեղեկատվության հետ
  • հասարակության մեջ առկա բողոքների էության բացահայտում
  • նորությունների դեկոնստրուկցիա
  • սոցիալական ցանցերով ու ավանդական մեդիայով տարածվող միֆերի դեկոնստրուկցիա

Ակնկալվում է, որ ծրագրերի իրականացման արդյունքում կմշակվեն/կկատարելագործվեն փաստերի ճշգրտման և տեղեկատվության ստուգման քաղաքականություններ կամ ընթացակարգեր։

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն 

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։

Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 2․500.000 ՀՀ դրամ:

 

Համաֆինանսավորման պահանջ 

Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում  ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։  

ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհներ կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:

 

Հայտերի գնահատման չափանիշներ

ԵՀՀ-ին ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։  

Չափանիշ

Միավոր

1

Ծրագրի նորարարությունը, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը

20

2

Ծրագրի գործնական և չափելի արդյունքների առկայությունը

40

3

Ծրագրի կայունությունը

20

4

Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը

20

 

ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։

 

Դրամաշնորհին դիմելու կարգը 

Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։  

  • Հայցադիմումի փաթեթ
  • Տրամաբանական մոդել
  • Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը 
  • Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)

Հայտ ներկայացնողը պիտի էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line), նշի «MICE_FCNV Grants-Competition»: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կցված են այստեղ։ Խնդրում ենք փաթեթն ուղարկել lmartirosyan@epfound.am  էլ. փոստին:  

Մրցույթի վերաբերյալ հարցերի համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրերի օգնական Լիլիթ Մարտիրոսյանին էլ. փոստ` lmartirosyan@epfound.am, բջջային՝ 095 251564, կամ ՄՆԿ ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին  էլ. փոստ` amanukyan@mediainitiatives.am, բջջային՝ 095 984782:

***

Այս մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:


0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ