ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ամփոփվել են Իջևանի քաղաքապետարանի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները

11:20, հունիսի 19, 2019

Ամփոփվել են Իջևանի քաղաքապետարան / Municipality of Ijevan-ի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի արդյունքները

Շնորհավորում ենք, Իջևան Ինֆոտան կամավոր Կորյուն Փարսադանյանին մրցույթում հաղթելու համար:

Տարիներ շարունակ Իջևան քաղաքում տարբեր ընտրությունների ժամանակ Իջևան համայնքի տարբեր հատվածներում՝ առավել շատ կենտրոնում, փակցվել են քարոզչական պաստառներ, որոնք ընտրություններից հետո չեն հեռացվել:

Կորյունը իր «Մաքուր անկյուններ» ծրագրի շնորհիվ շուտով մաքուր և կոկիկ տեսք կհաղորդի Իջևան համայնքի Անկախության փողոցի շենքերի՝ Տավուշի մարզպետարանից (ներառյալ Թատերական փողոցը) մինչև Վասիլյան փողոցի սկզբնամաս՝ փողոցի կողմից տեսանելի հատվածներին և գունաերաժշտական շատրվանների հրապարակի հարակից պատերին:

Հետևեք Ինֆոտան էջին, ով որպես ծրագրի գործընկեր կլուսաբանի ծրագրի զարգացումները։

https://www.facebook.com/groups/ijevaninfotun/permalink/1539758356161182/

 


0



Օրացույց


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ