ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԻՄագետ

01:59, հուլիսի 24, 2019

Բոլոր, բոլորին ուրախ ենք տեղեկացնել, որ վերջապես լույս է տեսել #ՏԻՄագետ ինտերակտիվ խաղը։ Այս խաղի միջոցով համայնքի բնակիչները կսովորեն տեղական ինքնակառավարման ոլորտի առանձնահատկությունները։

Դե ի՞նչ, միասին բացահայտենք խաղը։ 
ՏԻՄագետը բաղկացած է 3 տեսակի խաղաքարտերից՝ դերաքարտ, որի դեպքում մասնակիցը պետք է դերախաղի միջոցով բացատրի տվյալ բառը, բառաքարտ, որն իրենից ներկայացնում է 5 բառ, որոնք պետք է բացատրվեն առանց արմատներ օգտագործելու, և հարցաքարտ, որի դեպքում մասնակիցը պետք է պատասխանի նշված հարցին։ 
ՏԻՄագետ խաղը շուտով կարող եք գտնել ձեր մարզում գործող Ինֆոտանը (Արմավիր, Արարատ, Վանաձոր, 
Գյումրի, Իջևան, Վայք, Մարտունի, Գորիս, Հրազդան քաղաքներում)։

Խաղը ստեղծվել է Վանաձոր Ինֆոտան նախաձեռնությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի համատեղ ջանքերով ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ 
#CELoG#localgovernance



0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ