ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տավուշի մարզում ընտրություններ կլինեն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/917430/

10:10, օգոստոսի 01, 2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հուլիսի 16-ին, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018թ. հուլիսի 17-ի «2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» թիվ 26-Ա որոշումը, որոշել է Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում համայնքի ղեկավարի, Խաշթառակ եւ Սարիգյուղ համայնքներում ավագանու անդամների հերթական ընտրությունները նշանակել 2019թ. սեպտեմբերի 29-ին: Մարզպետը վերոհիշյալ համայնքների ղեկավարներին առաջարկել է օրենքով սահմանված կարգով ապահովել ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի տեղակալին հանձնարարել է ընտրությունների նախապատրաստության եւ անցկացման ժամանակահատվածում համագործակցել թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ: Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում համայնքի ղեկավարի նախորդ ընտրությունները կայացել են 2015 թվականի սեպտեմբերի 20-ին, համայնքի ղեկավար է ընտրվել Խաշթառակի ներկայիս ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը: Իջեւան քաղաքում համայնքի ղեկավարի վերջին ընտրությունները տեղի են ունեցել Խաշթառակ համայնքի ղեկավարի ընտրություններից մեկ շաբաթ առաջ` 2015թ. սեպտեմբերի 13-ին: Զարմանալի է, որ 2019թ. սեպտեմբերի 29-ին Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններ նշանակված չեն: Դրա պատճառը հավանաբար այն է, որ Հայաստանի իշխանություները չեն որոշել, թե երբ է կատարվելու Իջեւան քաղաքի միավորումն այլ համայնքների հետ, երբ է խոշորացում արվելու, կամ էլ Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել, թե Իջեւանի համայնքի ղեկավարի ընտրություններում ով է լինելու իշխող քաղաքական ուժի թեկնածուն: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2018թ. հուլիսի 17-ի` «2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» թիվ 26-Ա որոշման համաձայն` 2019թ. սեպտեմբերի 29-ի ընտրություններից հետո այս տարի Տավուշի մարզում այլեւս ՏԻՄ ընտրություններ նշանակված չեն: Դա նշանակում է, որ Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը կշարունակի պաշտոնավարել իր լիազորությունների ժամկետն ավարտվելուց հետո: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/917430/ 


Տավուշի մարզում ընտրություններ կլինեն Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/917430/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ