ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Փարաքարը կառավարում են համայնքի երիտասարդները

10:54, օգոստոսի 27, 2019

« Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին գտնվող, շուրջ 2207 տարվա պատմություն ունեցող Փարաքար համայնքը հայաստանյան այն եզակի համայնքներից է, ուր հաջողությունների ու ձեռքբերումների պակաս չկա։ Օրեցօր ծաղկող ու բարգավաճող համայնքի զարգացման գրավականը, ըստ համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի, երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն է տեղական ինքնակառավարմանը։ Նրա խոսքով՝ երիտասարդները համայնքի բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են մշակում, որոնք էլ համայնքում դրական տեղաշարժերի են հանգեցնում։ Օրինակ՝ անցած տարի համայնքի երիտասարդների իրականացրած նախաձեռնության արդյունքում զգալիորեն բարելավվել է  համայնքի աղաբահանության վիճակը. երիտասարդները աղբահանության խնդրի լուծման ուղղությամբ  օրենքով սահմանված կարգով Փարաքարում իրականացրել են ստորագրահավաք, ապա հարցը բարձրացրել  համայնքի ավագանու նիստում՝ առաջարկելով աղբահանության ավելացված վարձավճարների դիմաց խտացնել  Փարաքարի աղբահանության գրաֆիկը և համայնքի փողոցներում  տեղադրել նոր աղբարկղեր: Ավագանին քննարել է հարցը և դրական քվեարկել:

Newinfo.am-ի թղթակցի հարցին թե արդյոք համայնքում գործո՞ւմ է համայնքապետին կից երիտասարդական խորհրդակցական մարմին, համայնքի ղեկավարը ուրախությամբ պատասխանեց, որ շուրջ 2 տարի է՝ այն կապող օղակ է հանդիսանում բնակչության և տեղական ինքնակառավարման մարմինների միջև։

-Համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդակցական մարմինը նախաձեռնությունների, ստորագրահավաքների միջոցով համայնքում առկա բազմաթիվ խնդիրներ է վերհանում և ձեռնարկում լուրջ քայլեր, որոնք միտված են համայնքային խնդիրների լուծմանը,- նշեց Սամվել Վարդանյանը:

Հարցազրույցի վերջում նա հավելեց, որ Փարաքարի զարգացումը, արտաքին տեսքը, մաքուր ու բարեկարգ փողոցները համապետական նշանակություն ունեն, քանի որ Հայաստան այցելողն առաջինը Փարաքարով է անցնում, իսկ առաջին տպավորությունը շատ կարևոր է երկրի մասին պատկերացում կազմելու համար, ուստի համայնքը ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի Փարաքարը լինի մաքուր և գրավիչ։ Նրա կարծիքով օդանավակայանին մոտ լինելու շնորհիվ Փարաքարը կարող է դառնալ Հայաստանի զբոսաշրջության և մշակութային կենտրոններից մեկը։

Նյութի աղբյուրը


Փարաքարը կառավարում են համայնքի երիտասարդները

0



Օրացույց


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ