ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կոտայք Ինֆոտան պաշտոնական բացման միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին

02:51, հոկտեմբերի 07, 2019

Մեր Ինֆոտնային ցանցում թվով իններորդի՝ Կոտայք Ինֆոտան պաշտոնական բացման միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին՝ Հրազդան քաղաքում, Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն ԲՀԿ-ում։ Միջոցառման բացումն ազդարարեց Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոնի նախագահ Մարինե Եգորյանը, որից հետո իր ողջույնի խոսքն ասաց ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչ Լայլա Էնդրյուս Բաշանը, ով նշեց, որ Ինֆոտներն օգնում են համայնքների երիտասարդներին լինել տեղեկացված ու ներգրավվել իրենց համայնքներում դրական փոփոխությունների գործընթացներում։  

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախ շնորհակալություն հայտնեց Հրազդան համայնքի ղեկավարին՝ Երեխայի և ընտանիքի զարգացման ԲՀԿ-ին գրասենյակային տարածքն անհատույց տրամադրելու համար և իր խոսքում կարևորեց Ինֆոտների դերը երիտասարդների իշխանավորման և որպես ակտիվ ու իրազեկ քաղաքացի ձևավորման գործում։

Բացման միջոցառմանը ներկա Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն իր հերթին նշեց, որ համայնքապետարանը պատրաստ է մշտապես համագործակցել և աջակցել Կոտայք ինֆոտանը՝ իրենց համայնքում և մարզում դրական փոփոխություններ բերելու գործում։

Պաշտոնական հատվածի վերջին ելույթն ունեցավ Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը՝ պատմելով ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում Ինֆոտների՝ վերջին հինգ տարիների ընթացքում ծավալած գործունեության մասին։ Այնուհետև Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը ներկաներին պատմեց Ինֆոտների ստեղծման պատմությունը, Ինֆոտնային ցանցի դերն ու առաքելությունը համայնքների զարգացման գործում, ներկայացրեց նաև ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում համընկերության, ինչպես նաև Ինֆոտների կողմից ստեղծված նյութերն ու իրականացված հաջողության պատմությունները։

Կոտայք Ինֆոտան բացման միջոցառմանը ներկա էին նաև Մարտունի և Արմավիր Ինֆոտները հյուրընկալող «Մարտունու կանանց համայնքային  խորհուրդ» և «Արմավիրի զարգացման կենտրոն» կազմակերպությունների ղեկավարներ Անահիտ Գևորգյանն ու Նաիրա Առաքելյանը։ Նրանք հյուրերին պատմեցին Ինֆոտան կամավորների կողմից իրականացված համայնքային նախաձեռնությունների և Ինֆոտուն ընտանիքի մասին։ Իսկ միջոցառման ավարտին նորաբաց Կոտայք Ինֆոտան համակարգող Տաթև Բաբայանը հակիրճ ներկայացրեց Ինֆոտան առաջիկա գործողությունների պլանը։

Դե ինչ, նորաբաց Կոտայք Ինֆոտունն արդեն սկսում է իր գործունեությունը՝ ակտիվ համագործակցելով մարզի համայնքապետարանների և հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև օրեցօր ընդլայնելով իր կամավորների շրջանակը։

«Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:


0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ