ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Արմավիրի երկրորդ եռօրյա ՏԺԴ-ի առաջին օրն

05:14, հոկտեմբերի 09, 2019

Արմավիրի երկրորդ եռօրյա ՏԺԴ-ի առաջին օրն անցավ շատ ակտիվ ու հետաքրքիր:
Հանդիպումը սկսվեց համայնքային խնդիրների ներկայացմամբ ու քարտեզագրմամբ: Մասնակիցները ներկայացրեցին իրենց համայնքում առկա խնդիրները, որոնք նրանք դուրս բերեցին համայնքներում իրականացված հարցումների և հարցազրույցների արդյունքում, ինչի համար նրանք ունեին մոտավորապես տասը օր:

Այնուհետև ՀՖՄ փորձագետներ Վահրամ Շահբազյանն ու Դավիթ Մագարյանը պատմեցին, թե համայնքի կառավարման ինչպիսի գործիքներ կան: ԵՀՀ-ից Մարինա Այվազյանը խոսեց ծրագրի կազման, նպատակների և խնդիրների, ինչպես նաև ծրագրային կառավարման մանրամասների մասին, ներկայացրեց տրամաբանական աղյուսակը:
Օրվա վերջում Նանե Պասկևիչյանը խոսեց ծրագրային ներքին և արտաքին հաղորդակցության, սոցիալական ցանցերում գրառումներ անելու, լուսանկարներ ու վիդեոներ
տեղադրելու մասին, ընդհանուր առմամբ ներկայացրեց հաղորդակցությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործիքների մասին:

Արմավիրի երկրորդ եռօրյա ՏԺԴ-ի առաջին օրն

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ