ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Վաչե Տերտերյանն Գյումրիում մասնակցել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման թեմայով ազգային կոնֆերանսին

12:26, նոյեմբերի 05, 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Գյումրիում մասնակցել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման թեմայով ազգային կոնֆերանսին: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան, ղեկավար Անդրեա Վիկտորինին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, պետական կառույցների, շահագրգիռ կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում Վ.Տերտերյանը կարևորել է ԵՄ աջակցությամբ Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ ԵՄ տեխնիկական ն և ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերը՝ ուղղված տարածքային զարգացման բարեփոխումներին, միջտարածաշրջանային համագործակցությանը, արդյունավետորեն իրականացվում են և բխում են այս ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններից:
ՏԿԵ նախարարի տեղակալը ԵՄ-ին Հայաստանի կարևոր գործընկերներից է համարել և ընդգծել, որ վերջինիս աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են մարզերում տնտեսական կարողությունների զարգացմանը, համայնքների բնակիչների հմտությունների հզորացմանը, միջտարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը և շնորհակալություն հայտնել համագործակցության համար:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են տարածքային զարգացման քաղաքականության շրջանակներում իրականացվող և պլանավորված բարեփոխումների ընթացքը, ինչպիսիք են՝ ռազմավարական պլանավորումը, ինստիտուցիոնալ և գործիքակազմի բարելավումը և Հայաստանում դրան առնչվող այլ կարողությունները, որտեղ հիմնական շեշտը դրված է Հայաստանի գործող տարածքային զարգացման ռազմավարության վերանայման ընթացիկ գործընթացի և 2016-2025թթ սմարթ մասնագիտացման ռազմավարության մոտեցման ներդրման գործընթացի վրա:
Կոնֆերանսն իր առաջ նպատակ էր դրել նաև  երկխոսություն ծավալել քաղաքականություն մշակողների, պրակտիկ գործիչների, տարածքային զարգացման ոլորտում աշխատող հետազոտողների և իրականացնողների միջև, ինչպես նաև ամրապնդել տարածքային զարգացման վերաբերյալ գիտելիքներն և պրակտիկան:


Վաչե Տերտերյանն Գյումրիում մասնակցել է տարածքային զարգացման և սմարթ մասնագիտացման թեմայով ազգային կոնֆերանսին http://mtad.am/hy/news/item/2019/11/04/mtadgyumri04/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ