ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Որևէ համայնքի խոշորացում չի կատարվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Պապիկյան

09:52, նոյեմբերի 07, 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին այսօր լրագրողները հիշեցրին՝ համայնքների խոշորացումը շատերի համար շարունակում է մտահոգիչ մնալ:

«Այստեղ խնդրի թյուրընկալում կա: Մարդիկ, ովքեր քննադատության են ենթարկում կատարվելիք բարեփոխումը և նման մտահոգություն հնչեցնում, կամ տեղեկացված չեն, կամ պարզապես խեղաթյուրում են իրավիճակը: Եթե իրենք տեսել են մեր նախագիծը, պիտի քաջատեղյակ լինեն՝ նույն ժամանակամիջոցում ԱԺ կողմից շրջանառության մեջ է դրվել նաև մեկ այլ նախագիծ, այն է՝ «Տեղական հանրաքվեի ինստիտուտում փոփոխություն կատարելու», խոշորացմանը զուգընթաց հնարավորություն տալու, որ եթե կա նախաձեռնող խումբ, որը, կարծում է՝ տվյալ համայնքի խոշորացման պրոցեսին մասնակցությունը ոչ արդյունավետ է, նպատակահարմար չէ, ապա նա հնարավորություն է ստանում ստորագրահավաքի միջոցով ստանալ տեղական հանրաքվե կազմակերպելու հնարավորություն»,- ասաց Պապիկյանը:

Նա նշեց՝ հանրաքվեի արդյունքում կորոշվի՝ այդ նախաձեռնությունը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Ըստ նախարարի՝ մտահոգությունները տեղին չեն, քանի որ իրենք ամեն ինչ անում են, որ հանրության ձայնը լսելի լինի: Պապիկյանը վստահեցրեց՝ որևէ խոշորացում չի կատարվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:


Որևէ համայնքի խոշորացում չի կատարվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. Պապիկյան https://www.shantnews.am/news/view/518827.html

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ