ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կոտայքի մարզի համայնքային կայքերի մշտադիտարկման արդյունքների ներկայացում

06:25, նոյեմբերի 15, 2019

2019թ նոյեմբերի 14-ին ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում «Կոտայքի Ինֆոտան» գրասենյակում տեղի ունեցավ «Կոտայքի մարզի համայնքապետարանների պաշտոնական կայքերի մշտադիտարկման արդյունքները, կայքերում առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները» թեմայով սեմինար քննարկում: 

Սեմինար-քննարկման նպատակն էր ներկայացնել Կոտայքի մարզի թվով 17 համայնքների պաշտոնական կայքերի մշտադիտարկման արդյունքները, վեր հանել դրանցում առկա բացներն ու թերությունները, ի ցուց  դնել օրինակելի կայքերը և շահագրգիռ կողմերին հետ քննարկել հանրային վերահսկողության մեխանիզների կիրառմամբ կայքերի շահագործման որակի բարձրացման հարցերը: 

ՀԿՏՀ շահագործման առումով մշտադիտարկված համայնքային կայքերի լավագույն եռյակը կազմում են Բյուրեղավանի, Ջրվեժի, Եղվարդի կայքերը, իսկ ահա ամենացածր ցուցանիշները գրանցվել են Արզնում, Գառնիում և Արգելում:

Անդրադարձ եղավ ՀԿՏՀ-ում առկա էլեկտրոնային մասնակցության  գործիքներին և դրանց կիրառման առանձնահատկություններին, ինչպես նաև ՀԿՏՀ նոր տարբերակի «Գույքի կառավարման» բաղադրիչում սպասվող փոփոխություններին, նոր ստեղծված «Խնդիրների կառավարման» և «Մանկապարտեզների կառավարման» համակարգերին:

Սեմինարի մասնակիցները հանդես եկան հարցադրումներով, ՀԿՏՀ շահագործման վերաբերյալ իրենց դիտարկումներով:


Կոտայքի մարզի համայնքային կայքերի մշտադիտարկման արդյունքների ներկայացում

0



Օրացույց


Տվյալներ չկան