ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄ

03:37, դեկտեմբերի 12, 2019

Ս.թ. դեկտեմբերի 11-ին Տաշիր համայնքում տեղի կունենա Քաղաքացիների սպասարկ­ման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:  Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե­րու­թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարա­­վա­յինԿովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստա­նում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆի­նան­սավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ։  Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառա­վար­ման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության ար­տա­կարգ և լիա­զոր դեսպան Ն.Գ. Ստե­ֆանո Լազզարոտտոն, ԳՄՀԸ կողմից իրա­կա­նացվող «Լավ տեղա­կան ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկա­վար Կարստեն Պոսսեն, ՀՀ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գոր­­ծա­դիր մարմինների հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, Տաշիր հա­մայն­­քի ղե­կա­վար Էդգար Արշակյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներ­կա­յացու­ցիչ­ներ։  2015 թ. ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման 31 գրասենյակներ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի, Օձուն, Տեղ, Բերդ, Արագածավան, Անի, Ախթալա, Գլաձոր, Քաջարան, Եղվարդ և Տաշիր համայնքներում։  Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատու­հան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցի­կու­թյունը, դյուրաց­նել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործըն­թաց­ները:  Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն «ՏՀԶՎԿ» ՀԿ կողմից մշակված Համայն­քա­յին կա­ռավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը թույլ է տալիս ապահո­վել համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարում, բնակիչներին մա­տու­ցել վար­չա­կան ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմում­ների և գրությունների ընթացքին: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թա­փան­ցիկության բարելավմանը, մատուցվող ծառա­յու­թյունների վրա ծախսվող ժամա­նա­կի կրճատմանը:


ՏԱՇԻՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄ http://tashircity.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=718#.XfIlH5MzaM8

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ