ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Առանց ինքնակազմակերպման համայնքը զարգանալ չի կարող․ «Արժեքների հեղափոխություն»

09:33, հունվարի 21, 2020

Համայնքային զարգացում հնարավոր չէ ապահովել, եթե որոշումները կայացվում են վերևից ներքև՝ ասում է «Արժեքների հեղափոխություն հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը։ Նա կարծում է, որ իրական արդյունք ունենալու համար գլխավոր դերակատար պետք է դառնա համայնքը։ 

«Համայնքները պետք է մտածեն  ոչ թե այն մասին, թե ինչ չունեն, այլ նախ հասկանան, թե ինչ ունեն,  քարտեզագրեն իրենց ռեսուրսները ու որոշեն, թե ինչ են ուզում անել», –ասում է Հովհաննիսյանը։

Նա կոնկրետ առաջարկ է անում։ «Կառավարությունը, մի կողմից,  կարևորում է  համայնքների զարգացումը, մեծ գումարներ է ծախսում սուբվենցիաների վրա, մյուս կողմից ՝ փորձում է խթանել ժողովրդագրական աճը։ Ես կարծում եմ՝ այս երկու գործընթացները պետք է կապել իրար ու օրինակ, արտոնյալ պայմաններով սուբվենցիաներ տրամադրել  այն համայնքներին, որոնք գրանցել են ծնելիության բարձր ցուցանիշեր», – նշում է Հովհաննիսյանը և ընդգծում՝ այս մոտեցումը  կարևոր է հատկապես  գյուղական բնակավայրերում ծնելիության ցուցանիշի անկման ֆոնին։  

Աղբյուրը՝ https://hy.armradio.am

Առանց ինքնակազմակերպման համայնքը զարգանալ չի կարող․ «Արժեքների հեղափոխություն» https://hy.armradio.am/2020/01/17/առանց-ինքնակազմակերպման-համայնքը-զա/

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ