ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԻ համակարգն՝ ըստ Վահան Մովսիսյանի, Արագածոտն ԻնֆոՏանը

12:06, հունվարի 23, 2020

Հունվարի 22-ին Արագածոտն Ինֆոտանը կայացավ տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության թեմայով հանդիպում-քննարկում Համայնքների ֆինանսիստների միավորում / Communities Finance Officers Assn. նախագահ Վահան Մովսիսյանի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին Թալին, Օշական, Ներքին Բազմաբերդ, Դավթաշեն, Կաքավաձոր, Կաթնաղբյուր համայնքների ակտիվ երիտասարդներ ու քաղաքացիներ, ինչպես նաև Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ:

Վահան Մովսիսյանը հանգամանորեն ներկայացրեց ինչպես տեղական ինքնակառավարման բնույթը, նպատակն ու տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, այնպես էլ բնակչության պարտավորություններն ու իրավունքներն այդ ոլորտում:

Քննարկում ծավալվեց տեղական ինքնակառավարմանը մասնակցայնության թեմայով, և յուրաքանչյուր համայնք ներկայացրեց մեկ համայնքային խնդիր ու փորձեց առաջ քաշել մասնակցային լուծման իրենց տարբերակները:

Ձևավորված խմբերի հետ Ինֆոտունը կշարունակի աշխատել նաև այլ ձևաչափերով...



0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ