ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տեղի ունեցավ «Անձնական տվյալների պաշտպանություն» դասընթացը

09:52, հունվարի 30, 2020

Հունվարի 27֊ին ՀԿ Կենտրոնի Վանաձորի ԻնֆոՏանը տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ Գևորգ Հայրապետյանի հետ։ Հանդիպումը կազմակերպվել է ՀԿ Կենտրոնի «Մի բերան զրից․․․» հանդիպումների շրջանակներում։ Քննարվեցին մի շարք հարցեր՝ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության, համացանցում անձնական տվյալների հրապարակման առանձնահատկությունների, երեխաների տվյալների պաշտպանության վերաբերող հարցեր և այլն։ Հանդիպումը ամփոփվեց հարց-պատասխան սեմինարի մասնակիցների հետ։ Շնորհակալություն ենք հայտնում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության թիմին կարևոր հանդիպման համար։

Նյութի հեղինակ Անուշ Մուրադյան

Տեղի ունեցավ «Անձնական տվյալների պաշտպանություն» դասընթացը http://ngoc.am/hy/2020/01/28/news/andznakan-tvyalner/

0