ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Սեմինար-քննարկում՝ «Համայնքային կայքերի նոր բաղադրիչները և էլեկտրոնային մասնակցության գործիքները։ Կայքերի մշտադիտարկման արդյունքները և խնդիրները» թեմայով

02:13, փետրվարի 10, 2020

ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում  փետրվարի 07-ին տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ «Համայնքային կայքերի նոր բաղադրիչները և էլեկտրոնային մասնակցության գործիքները։ Կայքերի մշտադիտարկման արդյունքները և խնդիրները» թեմայով:

Սեմինար-քննարկման նպատակն էր ներկայացնել ՏՀԶՎԿ (հետագայում՝ ՀԿՏՀ) կողմից մշակված «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» նոր գործիքները, որոնք քաղաքացիներին համար ապահովում են էլեկտրոնային կառավարման մասնակցային նոր հնարավորություններ, ինչպես նաև ինֆոտների կողմից իրականացված համայնքների պաշտոնական կայքերի մշտադիտարկման արդյունքները, քննարկել հանրային վերահսկողության մեխանիզների կիրառմամբ կայքերի շահագործման որակի բարձրացման հարցերը:

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և  վերապատրաստման կենտրոնի» նախագահ Գրիշա Խաչատրյանը, ներկայացրեց շնորհանդես «Համայնքային կայքերի նոր բաղադրիչները և էլեկտրոնային մասնակցության գործիքները» թեմայով։ Մասնավորապես, խոսվեց «Խնդիրների կառավարման» նոր բաղադրիչի մասին: Այսպես, համակարգը հնարավորություն է տալիս քաղաքացիների կողմից համայնքում առկա խնդիրները լուսանկարել, քարտեզի վրա նշել տեղը և խնդրի նկարագրությամբ նամակ առաքել համայնքապետարանի աշխատակազմին: Քաղաքացին էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով կարող է հետևել իր արձանագրած խնդրի լուծման ընթացքին: Թեմայի շուրջ ծավալված քննարկման ժամանակ հնչեցին նոր գործիքի կիրառման հետ կապված կարծիքներ: Առաջարկվեց ստեղծել նաև համայնքապետարանի կողմից խնդիրների լուծման նկատմամբ վերահսկողության գործիքներ: Օրինակ, գրանցված խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ վիճակագրական տվյալների առաքում մարզպետարան և ՏԿԵՆ, ինչպես նաև սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման հնարավորության ստեղծում:

Այնուհետև Գրիշա Խաչատրյանը  ներկայացրեց «Մանկապարտեզների կառավարման համակարգը», որը հնարավորություն է տալիս առցանց եղանակով երեխաներին գրանցել մանկապարտեզի հերթի: Համակարգը կոչված է ապահովելու այդ գործընթացի մաքսիմալ օբյեկտիվությունը և թափանցիկությունը, բացառելու կողմնակալ վերաբերմունքն ու կոռուպցիոն ռիսկերը: Խոսվեց նաև «Գույքի կառավարման» բաժնի նորամուծությունների մասին:

Այնուհետև ինֆոտների ներկայացուցիչները ըստ մարզերի ներկայացրեցին համայնքային կայքերի մշտադիտարկման արդյունքները: Մատնանշվեցին կայքերում առկա թերություններն ու բացերը, օրինակելի համայնքային կայքերը: Այնուհետև սեմինարի մասնակիցները հանդես եկան հարցադրումներով, ՀԿՏՀ շահագործման վերաբերյալ իրենց դիտարկումներով:


Սեմինար-քննարկում՝ «Համայնքային կայքերի նոր բաղադրիչները և էլեկտրոնային մասնակցության գործիքները։ Կայքերի մշտադիտարկման արդյունքները և խնդիրները» թեմայով

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ