ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տեղական ժողովրդավարության դպրոցը Գեղարքունիքի մարզում

02:28, փետրվարի 18, 2020

Պետությունն իր աշխատանքը թեթևացնելու և հանրային ծառայություններն արդյունավետ կերպով մատուցելու և վերահսկելու համար փոխանցում է հանրային ծառայությունների մատուցման լիազորություններն ավելի «ներքև»՝ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին։

Սակայն լիազորությունների փոխանցման այս գործընթացը կարող է իրականացվել՝ կիրառելով սկզբունքորեն իրարից տարբեր երկու եղանակ՝ ապահամակենտրոնացում (ապակոնցենտրացում) և ապակենտրոնացում։

Ապահամակենտրոնացումը պետական կառավարման կենտրոնական մարմնի որոշ լիազորությունների փոխանցումն է տարածաշրջաններում կենտրոնը ներկայացնող և տարածքային կառավարումն իրականացնող մարմնին, որոնք կենտրոնի անմիջական ենթակայության տակ են գտնվում։ Անմիջական ենթակայություն ասելով հասկանում ենք, որ տարածքային կառավարման մարմինները նշանակվում են կենտրոնական կառավարության կողմից և նրա կողմից էլ կարող են պաշտոնանկ արվել: Ավելին, կենտրոնական իշխանությունը տարածքային կառավարման մարմիններին կարող է տալ բավականին լայն իրավասություններ, սակայն ցանկացած պահի կարող է վերանայել դրանք, փոփոխել կամ չեղյալ համարել այդ մարմինների ընդունած որոշումները ինչպես օրինականությունը խախտելու պատճառով, այնպես էլ դրանց նպատակահարմարության նկատառումներով:

Իսկ ի՞նչ է ապակենտրոնացումը։ Դա պետական կառավարման կենտրոնական մարմնի լիազորությունների փոխանցումն է վերջինիս ենթակայության տակ չգտնվող տեղական իշխանություններին կամ մասնավոր հատվածին։ Ապակենտրոնացման լավագույն ձևը գործառույթների բաշխումն է կենտրոնի և տեղական ինքնակառավարման մարմինների միջև՝ կիրառելով փոխլրացման սկզբունքը, համաձայն որի վերին օղակին պետք չէ հանձնարարել այն, ինչն ավելի լավ կարող է կատարել ստորին օղակը։


Տեղական ժողովրդավարության դպրոցը Գեղարքունիքի մարզում

0



Օրացույց


Տվյալներ չկան