ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Միավորված համայնքներում տեղի են ունեցել խորհրդակցություններ

12:55, մարտի 12, 2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը խորհրդակցություններ է անցկացրել մի շարք միավորված համայնքների ներկայացուցիչների հետ։ Մարտի 6-ին Եղեգնաձորում, 9-ին՝ Սևանում և 10-ին՝ Իջևանում ՏԿԵ նախարության նախաձեռնությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցած հանդիպումներին ներկա են գտնվել միավորված համայնքների ղեկավարներ, տեղակալներ, աշխատակազմի քարտուղարներ, պլանավորման մասնագետներ և ֆինանսիստներ, վարչական ղեկավարներ և տնտեսական զարգացման պատասխանատուներ, հասարակական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներ։ Ի թիվս տեղական ինքնակառավարմանը վերաբերող մի շարք հարցերի՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների տնտեսական զարգացմանը, վերապատրաստումների համակարգին, բյուջետավարմանը, ծառայությունների մատուցմանը, էլ. Կառավարմանը, հնգամյա և տարեկան պլանավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել նաև միավորված համայնքներում ավագանու և վարչական ղեկավարի ինստիտուտների կայացվածությանը, հողերի կառավարման հետ կապված խնդիրներին, համայնքի կարիքների համար գնման ընթացակարգերին, ինչպես նաև սուբվենցիաների տրամադրման կարգին։

Միավորված համայնքներում տեղի են ունեցել խորհրդակցություններ

0