ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Դրամաշնորհային ՄՐՑՈՒՅԹ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում

04:08, մարտի 12, 2020

ՀՖՄ-ն հայտարարում է մրցույթ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում միջհամայնքային մակարդակում ենթադրամաշնորհների տրամադրման համար։ Այս դրամաշնորհները միտված են խթանելու զբոսաշրջությունը և բացօթյա հանգստի զարգացումը՝ օգտագործելով համայնքային ռեսուրսները:

Կիրառվելու է «Տարածքային մոտեցում տեղական զարգացմանը (TALD)», որը ներքևից վերև, դինամիկ և երկարաժամկետ գործընթաց է՝ հիմնված է բազմամրցակցային և բազմաոլորտային մոտեցման վրա։ Նման մոտեցումը ենթադրում է տեղական տարբեր ինստիտուտներ և դերակատարներ համատեղ աշխատանք՝ առաջնահերթություններ սահմանելու, ինչպես նաև եկամուտ ստանալու, բարեկեցություն ապահովելու համար հատուկ ռազմավարություններ պլանավորելու և իրականացնելու, ինչպես նաև տվյալ տարածքի բնակչության բարեկեցությունը բարձրացնելու նպատակով:

Ծրագիրը հիմնված է լինելու տարբեր շահառուների միջև համագործակցության, այդ թվում՝ մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բիզնես ոլորտի հետ համագործակցության վրա:

Մրցույթի համար անհրաժեշտ ֆայլերը կարող եք գտնել այս հղումով՝ https://bit.ly/2SRnQRd 

Դրամաշնորհային ՄՐՑՈՒՅԹ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում

0



Օրացույց


Տվյալներ չկան