ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տեղական ժողովրդավարության դպրոցը 1 տարեկան է

09:20, մայիսի 10, 2020

Ուղիղ մեկ տարի առաջ ապրիլին մեկնարկեց Տեղական ժողովրդավարության դպրոցը։ Այս մեկ տարվա ընթացքում մենք հասցրեցինք լինել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ Վայոց ձոր, Սյունիք, Արմավիր, Շիրակ, Տավուշ, Լոռի, Գեղարքունիք, Կոտայք և դեռ պատրաստվում էինք ճամփորդել Արարատ և Արագածոտն, բայց համավարակն ու արտակարգ դրությունը մեզ խանգարեցին։

300-ից ավելի երիտասարդներ 2019-ի ապրիլից 2020 թվականի փետրվարը մասնակցել են Տեղական ժողովրդավարության դպրոցին և հետագայում ծրագրեր իրականացրել իրենց համայնքներում։ Դպրոցի մասնակիցները ծանոթացել են տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հիմնական գաղափարներին ու մոտեցումներին, սովորել են համայնքների զարգացման ծրագրեր մշակել և այդ ծրագրերը վերահսկելու գիտելիքներ ու հմտություններ են ստացել:

Մենք կարող ենք հպարտորեն նշել, որ մեր դպրոցի մասնակիցները, համայնքներում ապրող ակտիվ երիտասարդներն, ավելացնելով իրենց փորձն ու գիտելիքը, այսօր լիովին պատրաստ են իրենց մացնակցությունն ունենալ տեղական ինքնակառավարման և հարակից մյուս ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում։

Այս ընթացքում մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել Արարատի և Արագածոտնի մարզերում ապրող երիտասարդներից, ովքեր անհամբեր սպասում են իրենց հերթին։ Թեև մարդկանց տեղաշարժը սահմանափակ է և մեծ միջոցառումներ կազմակերպելն էլ անհնարին է թվում, մենք, այնուամենայնիվ, սկսեցինք մեր դպրոցը Արարատում և Արագածոտնում և հնարավոր է, որ ձեր ընկերներից ոմանք արդեն մասնակցել են մեր առցանց դպրոցին։

ՏԺԴ առցանց դպրոցի ընդհանուր տևողությունը 7 օր է (օրական 2.5 ժամ)։ Այս 7 օրերը կբաշխվեն 2-3 շաբաթների ժամանակահատվածում, իսկ մասնակիցները հնարավորություն կունենան ընտրելու դասախոսությունների օրերը։

Առցանց դպրոցի բոլոր փուլերը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան վկայական, ինչպես նաև հնարավորություն կունենան մասնակցելու դրամաշնորհային մրցույթին՝ իրենց համայնքներում անհատական ծրագրեր իրականացնելու համար:

 


Տեղական ժողովրդավարության դպրոցը 1 տարեկան է

0