ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Վանաձոր ԻնֆոՏունը հավաքագրում է մասնակիցներ

01:57, հունիսի 08, 2020

ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏան ՀաՄաՏեղ բաղադրիչի շրջանակներում այս փուլում հայտարարում է երիտասարդների հավաքագրման մասին, ովքեր հաշվի առնելով COVID-19-ի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը կմասնակցեն առցանց դասընթացների, որից հետո հնարավորություն կստանան դիմելու աջակցություն ստանալու՝ համայնքային նախաձեռնություններ իրականացնելու համար։

 

Առցանց դասընթացներն ու հանդիպումները կօգեն երիտասարդներին գաղափարի հստակեցման, վերջինիս ճիշտ ձևակերպման և ներկայացման, համագործակիցներ գտնելու և նախագծերը կյանքի կոչելու հարցում:

 

 

 

Դասընթացների թեմաները՝

  • Ծրագիր առաջարկի մշակում,
  • Ֆոնդհայթայթում / ռեսուրսների ներգրավում,
  • Տեղական ինքնակառավարում,
  • Մասնակցային կառավարում և թափանցիկություն,
  • Հաշվետվողականություն,
  • Այլ․ Շահառուների կարիքիքներից և ծրագրի նպատակներից բխող այլ թեմաներ։

 

 

 

Նախաձեռնությունների աջակցման մրցույթի նպատակն է նպաստել երիտասարդների ակտիվ և իրազեկ մասնակցությանը տեղական ինքնակառավարմանն ու համայնքային կյանքին։

 

Աջակցություն ստացող նախաձեռնությունների թեմատիկ ծածկույթը՝

  • Մասնակցային կառավարում։ Մասնակցային մեխանիզմների (գործիքակազմի) կիրառում,
  • Համայնքային խնդիրներ։ Համայնքային խնդիրների բացահայտում, բարձրաձայնում և լուծման տարբերակների մշակում հանրային հարթակներում,
  • Հանրային իրազեկում։ ՏԻ բարեփոխումների, ապակենտրոնացման և համայնքների խոշորացման վերաբերյալ հանրային իրազեկման աստիճանի բարձրացում,
  • ՏԻՄ թափանցիկություն։ ՏԻՄ-ի աշխատանքների թափանցիկության բարձրացում կիրառելով նոր մեդիա գործիքները,
  • Համայնքի տեսանելիության բարձրացում։ Կիրառելով մեդիառեսուրսները/գործիքները նպաստել համայնքի տեսանելիության բարձրացմանն ու հանրայինացմանը,

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Հաշվի առնելով համավարակի վտանգները նախաձեռնություններն առավելապես պետք է իրականացվեն առցանց տիրույթում կամ ներառեն այնպիսի գործողություններ, որոնք չեն պարունակում մարդկանց կուտակումներ։

Նախաձեռնությունների աջակցության մասին բոլոր մանրամասները կներկայացվեն գրանցված և ընտրված երիտասարդներին։

 

 

 

Ժամկետներ՝

  • Մասնակցիների հավաքագրում՝ 2020 թվականի մայիսի 29-ից հունիսի 9,
  • Մասնակիցների ընտրություն/տեղեկացում՝ 2020 թվականի հունիսի 9-ից հունիսի 11,
  • Առցանց դասընթացներ՝ 2020 թվականի հունիս ամիս (հավելյալ դասընթացները և խորհրդատվությունները կարող են ներառել նաև հուլիս ամիսը)
  • Նախաձեռնությունների մրցույթի հայտարարում՝ 2020 թվականի Հունիս ամսվա երկրորդ կիսամյակ,
  • Նախաձեռնությունների դիմումների հավաքագրում՝ մինչև 2020 թվականի հուլիսի 10,
  • Նախաձեռնությունների իրականացում՝ հուլիս ամիս։

 

 

Մասնակիցների ընտրության չափանիշները՝

  • Պետք է լինի 16-30 տարեկան երիտասարդ,
  • Բնակվի Լոռու մարզի համայնքներից որևէ մեկում,
  • Մոտիվացված լինի համայնքային կյանքում փոփոխություններ բերելու հարցում,
  • Ծրագրի իրականացման ողջ ընթացքում հասանելի լինի և բնակվի թիրախ համայնքում,

 

 

Կապ՝

 

 

 

ԴԻՄԵԼ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ


0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ