ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


4000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասնականի փոխարեն իրականացվեն համամասնական ընտրություններ

12:15, հունիսի 22, 2020

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀՀ ընտրական օրենսգրքում, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը։

Նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով նախագծի ընդունման կարևորությանը նշել է, որ սա հանդիսանալու է Հայաստանում խմբային, ընտանեկան, ազգակցական հենքի վրա ընտրված համայանքապետերի ինստիտուտը վերացնելու երաշխիք․ «Այս օրենսդրական նախաձեռնությամբ տեղական ինքանակառավարման մարմիններում նոր ընտրակարգի, նոր քաղաքական մշակույթի ձևավորման կարևոր շրջափուլ ենք մտնում։ Ես սա համարում եմ 3-րդ հանրապետության և մեր ընթացիկ քաղաքական պատմության մեջ էական քայլ։»

99կողմ, 0 ձեռնպահ և 0 դեմ ձայներով ընդունված նախագիծը առաջարկում է՝ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանել, որ 4000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասնականի փոխարեն իրականացվեն համամասնական ընտրություններ, որին կմասնակցեն քաղաքական կուսակցությունները և դաշինքները: Այսպիսով՝ խորհրդարանում առկա մոդելը կտեղափոխվի նաև ՏԻՄ մարմիններ մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում կպահպանվի գործող մեծամասնական ընտրակարգը, օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը (Ազգային ժողովն իրավասու է խնդիրներ առաջանալու պարագայում փոփոխություններ մտցնել նաև այս կետում), Լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը» վերտառությամբ 27-րդ հոդվածում, որի համաձայն համայնքապետի լիազորությունների դադարեցման ժամանակ, երբ կա գործող ավագանի, պաշտոնակատար է նշանակվում մարզպետի, իսկ քաղաքապետի պարագայում՝ վարչապետի կողմից։

«Մենք ունենալու ենք քաղաքական պատասխանատվությամբ, քաղաքական թիմ ներկայացնող ընտրված ավագանի, որն իր միջից ընտրելու է համայնքի ղեկավար»,- նշել է նախարարը և ավելացրել, որ այսուհետ համայնքապետ ընտրվելիս հաշվի են առնվելու աշխատանքի արդյունավետությունը, քաղաքական թիմի և հանրության վստահությունը,- «Դա ենթադրում է, որ յուրաքանչյուր անարդյունավետ համայքնի ղեկավար պատասխանատու քաղաքական ուժի կողմից սահմանված 1 տարի ժամկետը լրացվելուն պես ենթակա է փոփոխության»։

Աղբյուրը՝ http://mtad.am

4000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասնականի փոխարեն իրականացվեն համամասնական ընտրություններ

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ