ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Այց շահառու համայնքներ

09:55, սեպտեմբերի 02, 2020

Ելնելով կոռոնավիրուսային իրականությունից ՝ «ՄեդիաՏԻՄ»-ը ծրագրային աշխատանքները իրականացնում էր առցանց հարթակում: Արդեն այս փուլում՝ սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ, մենք իրականացրեցինք ճանաչողական այց շահառու՝ Դեբետ, Դսեղ, Վահագնի և Ձորագյուղ համայնքներ:

Այցի նպատակը՝

Այցի շրջանակներում տետատետ հանդիպում ունեցանք «ՄեդիաՏԻՄ» ծրագրի շահառու երիտասարդների և համայնքի ղեկավարների հետ:
Համայնքի ղեկավարներին ներկայացրեցինք ծրագրի նպատակների , ինչպես նաև պատմեցինք առաջիկա անելիքների մասին: Իրականցրեցինք նաև բանակցություններ համայնքերում «Ինտերակտիվ սենյակներ» ստեղծելու մասին: Փորձեցինք գույքագրել հիմնական և առաջնային խնդիրները, որոնք առկա են համայնքներում և պահանջում են առաջնային լուծում:
Վեր հանված խնդիրների մեջ առաջնային տեղ է զբաղեցնում ներհամայնքային և մինչհամայնքային ճանապարհների ասֆալտապատումը, խմելու ջրի խնդիրը, և համայնքների փողոցների ոչ ամբողջական լուսավորությունը:
Բացի դա, համայնքերում կա նաև գյուղտեխնիկայի խնդիր. մի տեղում բացակայում է անհրաժեշտ տեխնիկան , մի տեղում էլ այն այնքան հնամաշ է, որ այլևս չի արդարացնում:
Առավել ուշադրություն դարձրեցինք բնակիչներին տրամադրվող տեղեկատվության հասանելությանը՝ հայտարարություների տախտակների առկայությանը, դրանց թարմացումներին, և համայնքների պաշտոնական կայքերի ակտիվությանը:
Առձանագրեցինք , որ հանրային քննարկումներին բնակիչների մասնակցությունը բավականին մեծ մաշտաբներով է իրականացվում: (հիմնված է համայնքի ղեկավարների խոսքի վրա ):


Այց շահառու համայնքներ

0