ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Դրամաշնորհային հայտերի ընդունման հրավեր

10:14, հոկտեմբերի 15, 2020

Համայնքների ֆինանսիստների միավորումը Տեղական ժողովրդավարության դպրոցի (ՏԺԴ) մասնակիցների համար նախատեսված փոքր դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը հայտարարում է բացված։

 

Անցած 1.5 տարվա ընթացքում ՏԺԴ մարզային դասընթացների շրջանավարտները արդեն իսկ իրականացրել են տասնյակ թիմային ծրագրեր, իսկ առցանց կազմակերպված դասընթացների մասնակիցները հասցրել են հաջողությամբ իրականացնել ոչ միայն թիմային, այլև անհատական ծրագիր։ ՏԺԴ թիմը մշտապես կարևորել է երիտասարդների կողմից համայնքներում ձեռնարկվող փոփոխությունները և դրանց շարունակականությունը։ Ուստի և հայտարարված փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթը այդ նպատակներին ուղղված հերթական կարևոր քայլն է։

 

Մրցույթին դիմելու պայմանները՝

 

Հայտարարված հրավերին կարող են դիմել ԲԱՑԱՌԱՊԵՍ դպրոցի շրջանավարտները, որոնք

  1. հաջողությամբ ավարտել են ՏԺԴ մարզային դասընթացների փուլը,
  2. հաջողությամբ ավարտել են ՏԺԴ առցանց ուսուցումը և ստացել են վկայական,
  3. մասնակից են եղել ՏԺԴ շրջանավարտների կողմից իրականացված փոքր դրամաշնորհային ծրագրերին։

 

Ներկայացվող ծրագրային հայտերը պետք է վերաբերեն հետևյալ թեմաներին.

  • տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) ընտրություններ,
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
  • ՏԻՄ-երի գործունեության թափանցիկություն և հաշվետվողականություն,
  • բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
  • համայնքում սոցիալական համերաշխություն, մշակութային բազմազանություն և համագործակցություն` ներառելով համայնքում ժամանակավորապես բնակվող կամ մշտապես բնակության տեղափոխված անձանց
  • համայնքային ծառայությունների հասանելիություն և մատչելիություն բոլոր բնակիչների, այդ թվում խոցելի խմբերի համար,
  • ՏԻՄ-երի գործունեությունը և կարևորությունը համավարակի պայմաններում։

 

Հայտերը կարող են ներկայացվել հետևյալ ձևաչափերով՝

  • Անհատական (մինչև 200 000 դրամ),
  • թիմային (մինչև 1 000 000 դրամ),
  • գրանցված կազմակերպությունով (եթե դրա հիմնադիրներից առնվազն մեկը ՏԺԴ շրջանավարտ է) (մինչև 1 000 000 դրամ)։

 

Թիմային և գրանցված կազմակերպությունների դեպքում դրամաշնորհի ֆինանսավորման առավելագույն չափը կարող է փոփոխվել՝ ՏԺԴ թիմի հետ ծրագրային առաջարկի և դրանում ներառված գործողությունների քննարկման արդյունքում։

 

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը և անհրաժեշտ փաստաթղթերը

 

Ծրագրային հայտերը անհրաժեշտ է լրացնել ստորև կցված հետևյալ փաստաթղթերով.

  • ծրագրի ներկայացման օրինակելի ձև,
  • ծրագրի բյուջեի օրինակելի ձևաչափ,
  • ծրագրի աշխատանքային պլան (ժամանակացույց)։

 

Ներկայացված ծրագրերի առաջարկները կդիտարկվեն ընտրող հանձնաժողովի կողմից։ Նախնական փուլն անցած ծրագրային առաջարկների հեղինակների հետ կապ կհաստատվի՝ դրանց հետագա քննարկման և վերջնականացման նպատակով:

 

Հայտերը կարող եք ներկայացնել aharutyunyan@cfoamail.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում (Subject, Тема և այլն) նշելով «SLD Alumni project proposal»։

Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 531397 հեռախոսահամարով։


Օրացույց


Տվյալներ չկան