ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայաստանի ավելի քան 490 համայնքներում հաջորդ տարի ՏԻՄ ընտրություններ են սպասվում

05:41, նոյեմբերի 04, 2020

Հայաստանում 2021-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: 2021 թվականի համար պետբյուջեից ԿԸՀ-ի համար նախատեսված է 1 մլրդ 865 մլն դրամ: 385 մլն 981 հազար դրամը կուղղվի ապարատի պահպանման ծախսերին, 58 մլն դրամը նախատեսված է ուսուցման կոմպոնենտի համար, մոտ 1.4 մլրդ դրամ կծախսվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման նպատակով: «Ըստ էության, հաջորդ տարին ՏԻՄ-երի համար խոշոր տարի է համարվում՝ նկատի ունենաով, որ հաջորդ տարի բազմաթվ համայնքներում ավարտվելու են լիազորությունների ժամկետներ, և պետք է անցկացվեն ՏԻՄ ընտրություններ: ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում մոտ 494 համայնքներում»,- ասաց Մուկուչյանն ու հավելեց՝ այդ թիվը հաշվի են առել՝ այսօրվա ՏԻՄ-երի առկա թվաքանակով:

Հայաստանի ավելի քան 490 համայնքներում հաջորդ տարի ՏԻՄ ընտրություններ են սպասվում https://www.1in.am

0



Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ