իրադարձությունների օրացույց


Տվյալներ չկան

Անցած Իրադարձություններ


ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՐԱՆՈՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Երանոսի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճում տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում համայնքների խոշորացման գործընթացին նվիրված քննարկում: Ներկա են լինելու Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակիցներ:


12:00, հունիսի 11, 2019

- 2:20, հունիսի 11, 2019

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՎԱՂԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Համայնքների խոշորացման-միավորման գործընթացի հետ կապված Վաղաշեն համայնքում կկազմակերպվի հանրային քննարկում, որին կմասնակցեն ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Քննարկումը տեղի կունենա սույն թվականի հունիսի 7-ին, ժամը 15:00-ին, Վաղաշենի մշակույթի տանը: Եղեք իրազեկ և անպայման մասնակցեք քննարկմանը: Ձեր յուրաքանչյուրի կարծիքը մեզ համար կարևոր է:


12:00, հունիսի 07, 2019

- 3:00, հունիսի 07, 2019

Արմավիրի մշակութային կառույցների ռազմավարության մշակում

Մշակել Արմավիրի մշակութային կառույցների զարգացման տեսլականը՝ մշակույթը դիտարկելով որպես ռազմավարեցման գործիք ու համայնքի առաջխաղացման արդյունքի արտադրող։


11:00, մարտի 06, 2019

- 4:00, մարտի 06, 2019

«Հանքարդյունաբերությունը Վայոց Ձորում և ՏԻՄ իրավասություններն այդ կոնտեքստում» քննարկում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) իրականացնելու է «ՏԻՄ լիազորություններն ու իրավասությունները հանքերի շահագործման համատեքստում» քննարկումը, որն իրականացվում է «Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։ Միջոցառման նպատակն է՝ քննարկել Վայոց Ձորի մարզում հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումները՝ ՏԻՄ լիազորությունների և իրավասությունների դիրքերից և պարզել ՏԻՄ-կենտրոնական իշխանությունների որոշումների կայացման հարաբերակցությունը և դրա վրա ազդող գործոնների ամբողջությունը։


2:00, մարտի 05, 2019

- 5:00, մարտի 05, 2019

«Վայքի համայնքային կրթական և մշակութային հաստատությունների կարողությունների զարգացում և ռազմավարությունների մշակում» միջոցառում

Միջոցառման հիմնական նպատակն է • Համայնքային կրթական և մշակութային հաստատությունների գործունեության ռազմավարեցումը։ Միջոցառման խնդիրներն են • Կրթական և մշակութային հաստատությունների կարիքների գնահատում; • Կարողությունների, օնլայն հարթակների կիրառման հմտությունների զարգացում; • Հաստատությունների գործողությունների նորարարական ռազմավարությունների մշակում; • Հաստատությունների միջև համագործակցային հաղորդակցության մեխանիզմների մշակում։


12:00, փետրվարի 20, 2019

- 6:00, փետրվարի 20, 2019

Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ