հայտարարություններ


«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

04:14, փետրվարի 22, 2017

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը

հրավիրում է

«Տվյալների օգտագործումը SPSS ծրագրային փաթեթի միջոցով»

թեմայով դասընթացին

Այն կվարի ՀՌԿԿ-Հայաստանի տվյալների հավաքագրման ծրագրի ղեկավար

Նաիրա Վարդանյանը

 

Օրը՝

28-ը փետրվարի, 2017

Ժամը՝

15:00-17:00

Վայրը՝

Արմավիրի զարգացման կենտրոն, ք. Արմավիր, Շահումյան 68ա

Լեզուն՝

Հայերեն

 

Դասընթացը կազմակերպվում է Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի աջակցությամբ՝ Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը ծրագրի շրգանակներում:

 

Նկարագրությունը.

Մասնակիցները կծանոթանան SPSS ծրագրային փաթեթի հնարավորություններին, կսովորեն ներմուծել տվյալները, նախնական վերլուծություն կատարել, կոդավորել և վերակոդավորել տվյալները, ինչպես նաև ստեղծել նոր փոփոխականներ ու պատկերավոր ներկայացնել տվյալները: Նախատեսվում է նաև մասնակիցներին սովորեցնել փոփոխականների միջև կապերի բացահայտումը:

 

Ում համար է.

Դասընթացը նախատեսված է տվյալների հետ աշխատանքով հետաքրքրվածների համար: Տվյալների հետ աշխատանքի փորձը ցանկալի է:

 

Դասընթացավարի համառոտ կենսագրությունը.   

 Նաիրա Վարդանյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան: Նույն համալսարանի քաղաքագիտության բաժնի հեռակա ասպիրանտ է: Նաիրայի հրապարակումները վերաբերում են առավելապես քաղաքական կողմնորոշմանը և սոցիալական կապիտալին: Աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, դասավարնդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում:

 

 Գրանցման կարգը.

Մասնակցության հայտը խնդրում ենք ուղարկել event@crrc.am կամ anit@armavirdc.org էլ. հասցեներից որևէ

մեկին մինչև փետրվարի 27-ը, ժամը 17:00՝ նշելով համակարգչի տրամադրման և/կամ SPSS ծրագրային

փաթեթի տեղադրման անհրաժեշտությունը Ձեր անձնական համակարգչում:

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ-ՀԱՅԱՍՏԱՆ http://www.crrc.am/?lang=en


Օրացույց


Սպտ

27

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ