հայտարարություններ


Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ (2016-2017)

11:25, մարտի 02, 2017

Կրոնական հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութի ամենամյա մրցույթ (2016-2017)

 

Media Award_2017

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)  հայտարարում է կրոնական հանդուրժողականության թեմաներին առնչվող կամ անդրադարձ կատարող լրագրողական լավագույն նյութի  ամենամյա մրցույթ: Մրցույթի նպատակն է խրախուսել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը՝ ուշադրություն սևեռելով Հայաստանի կրոնական և ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին, նպաստել հանդուրժողականության մթնոլորտի արմատավորմանը Հայաստանում։

Մրցույթը կընդգրկի 2016 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված մեդիա նյութերը։ Մրցանակը կշնորհվի մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Մրցույթի մասնակցության պայմանները.                    

Լրագրողական նյութը.

  1. կարող է լինել ցանկացած ֆորմատով՝ տպագիր, հեռուստատեսային, մուլտիմեդիա,  ֆոտոշարք և այլ։
  2. պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներով 2016 թվականի հոկտեմբերի 1-ից 2017 թվականի հունիսի 5-ը։
  3. պետք է անդրադառնա կրոնական հանդուրժողականությանը վերաբերող ամենատարբեր թեմաներին։
  4. պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ։

Վերջնաժամկետը

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2017 թվականի հունիսի 5–ը։

Ծանոթություն.

  • Յուրաքանչյուր անհատ կարող է ներկայացնել 1-4 հայտ
  • Ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը
  • Ներկայացվող փաթեթը (նյութեր, DVD) չի վերադարձվում հայտատուին:

Խնդրում ենք հայտերն ուղարկել Նանե Պասկևիչյանին հետևյալ էլ-փոստով` npaskevichyan@epfound.am՝ վերնագրելով ձեր էլ-նամակը «ամենամյա լրագրողական նյութի մրցույթ» և լրացնել առցանց հայտը։

Annual Media Award Announcement_2016-2017

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ http://am.epfarmenia.am/annual-media-award-2017/


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ