հայտարարություններ


«Ձեր պատմությունը դարձնելով բոլորինը. տեսապատկերագրության հիմունքները մեկ օրում»

03:12, մարտի 02, 2017

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը

հրավիրում է

«Ձեր պատմությունը դարձնելով բոլորինը. տեսապատկերագրության հիմունքները մեկ օրում»

թեմայով թրեյնինգին,

որը կվարի ՀՌԿԿ-Հայաստանի ավագ հետազոտող

Տիգրան Մաթոսյանը

 

Օրը՝

10-ը մարտի, 2017

Ժամը՝

16:00-17:30                                                          

Վայրը՝

ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակ, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ

Լեզուն՝

Հայերեն

 

Թրեյնինգը կազմակերպվում է

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և ՀԿ Դեպո–Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրերի համընկերությունների անդամների համար

 

Նկարագրությունը.

Տեսապատկերագրությունը (Video Scribing) հիանալի գործիք է ՀԿ-ների կատարած աշխատանքը կամ նոր գաղափարը հասկանալի ձևով հանրությանը մատուցելու համար: Տեսապատկերագրությունը ծրագրավորման իմացություն չի պահանջում, միայն՝ ստեղծագործական միտք և ցանկություն: Առաջարկվող թրեյնինգի մասնակիցները կծանոթանան տեսապատկերագրության ծրագրերից մեկին (Sparkol VideoScribe) և կենդանի պատմություններ ստեղծելու հիմունքներին: Նշված ծրագրով Տիգրան Մաթոսյանի պատրաստած երկու հոլովակներից մեկը հիմնված է ՀաՄաՏեղի տվյալների վրա  (դիտեք այստեղ), իսկ մյուսը վերաբերում է աշակերտական խորհուրդներին (դիտեք այստեղ):

Թրեյների մասին.

Տիգրան Մաթոսյանը պատմական  գիտությունների թեկնածուի է: Ներկայումս զբաղվում է Հայաստանում ՏԻՄ-երի և ՀԿ-ների հանդեպ հանրային վստահության գործոնների բացահայտման խնդիրներով: Տիգրանը զբաղվում է նաև Հայաստանի սոցիալական պատմության հարցերով. դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:

 

Գրանցման կարգը.

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ ուղարկելով նամակ event@crrc.am էլ. հասցեին մինչև մարտի 7-ը, ժամը 17:00:

«Ձեր պատմությունը դարձնելով բոլորինը. տեսապատկերագրության հիմունքները մեկ օրում» http://www.crrc.am/550-Sharing-your-story:-basics-of-Video-Scribing?lang=hy


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ