հայտարարություններ


Հունիսի 19-ին կկայանա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը

06:23, հունիսի 12, 2017

Հունիսի 19–ին, ժամը 11։00–ին տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»ՀԿ–ն իրականացնելու է նիստի ուղիղ հեռարձակում։
Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

***

Ավագանու քննարկման ներկայցված 10 հարց՝


41.  «ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2016Թ. ԹԻՎ 106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
42. ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
43.ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
44. «ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 24.11.2014Թ. №78 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
45. «ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
46. ԵՄ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԵՄ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
47. ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀԱՃԱԽՈՂ ՍԱԿԱՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԹՎՈՎ ՉՈՐՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
48. ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀԱՃԱԽՈՂ ՍԱԿԱՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԹՎՈՎ 5 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
49. ՄԱՐՏՈՒՆՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆԸ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԵՏԱԳԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԳՈՒՅՔԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
50. ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
51 ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


***
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Հոդված 14. Համայնքի ավագանու նիստըՀամայնքի ավագանու նիստը հրավիրում եւ վարում է համայնքի ղեկավարը կամ պաշտոնակատարը. նրանք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք:

Համայնքի ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են ավագանու անդամների կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում չի ապահովվում նիստի իրավազորությունը, կամ նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը, եւ նիստը չի սկսվում, ապա նիստի չկայացման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու՝ նիստին ներկայացած անդամները:

Համայնքի ավագանու որոշումները եւ ուղերձներն ընդունվում են ավագանու՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Համայնքի ավագանու որոշման մեջ նշվում են որոշման նախագծին կողմ, դեմ եւ ձեռնպահ քվեարկած ավագանու անդամների ազգանունները, որոնց դիմաց նրանք ստորագրում են: Համայնքի ավագանու որոշումը կնքում է համայնքի ղեկավարը:

Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչեւ օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում:

Համայնքի ավագանու նիստը դռնբաց է: Առանձին դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ նիստ:

Համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել եւ լսել ցանկացած անձի: Համայնքի ղեկավարի հրավերով ավագանու նիստին մասնակցում են համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները:

Համայնքի ավագանու որոշումների վերաբերյալ համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում ավագանուն կարող է ներկայացնել գրավոր առարկություններ եւ առաջարկություններ՝ համապատասխան հիմնավորումներով, եթե ավագանու որոշումը, իր կարծիքով, հակասում է օրենքին կամ ավագանու նախկին որոշումներին:

Եթե համայնքի ղեկավարն ավագանու որոշման դեմ առարկում է, ապա եռօրյա ժամկետում հրավիրում է ավագանու արտահերթ նիստ, իսկ որոշման կատարումը հետաձգվում է՝ մինչեւ այդ նիստում ավագանու կողմից դրա քննարկումը: Ավագանին քննարկում է նշված առարկությունները եւ որոշում է ընդունում նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: Նշված նիստում եւ նախատեսված ժամկետներում որոշումը չվերանայելու կամ ավագանու նիստը չկայանալու դեպքում որոշումն ուժի մեջ է մտնում եւ ենթակա է պարտադիր կատարման:
Համայնքի ավագանու որոշումները համայնքի ղեկավարը կարող է բողոքարկել դատական կարգով:

Մարտունի Ինֆոտուն https://martuniinfo.blogspot.am/2017/06/19.html


Օրացույց


Սպտ

27

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ