հայտարարություններ


Համայնքային զարգացման դրամաշնորհ Սյունիքի մարզի երիտասարդների համար

12:38, հուլիսի 06, 2017

Գորիսի երիտասարդական բանկը հրավիրում է Սյունիքի մարզի 15-35 տարեկան  երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական  գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:

Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են ՝

 -Համայնքային մասնակցություն

ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապվածխնդիրների լուծում

մշակութայինսոցիալականկրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայքների բնակավայրերիմիջև կապերի ստեղծում

Մենք ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.

-կիրագործվեն երիտասարդների կողմից
-պարզ և իրատեսական  են
-արդյունավետ են ֆինանսական տեսակետից
-կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքում

Եթե Ձեր ծրագիրը պարունակի շինարարական ծախսեր, ապա նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որտեղ այդ ծախսերը կկատարվեն համաֆինանսավորմամբ:

Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 90.000 դրամ:

Դիումների վերջնաժամկետը հուլիսի 20-ն է: Դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից:

Դիմումները կարող եք  ուղարկել gorisyouthbank@gmail.com հասցեով կամ բերել Գորիսի մամուլի ակումբ / Անկախության 2/:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գորիսի երիտասարդական բանկ Անահիտ Բաղդասարյանին՝ զանգահարելով  094 54 12 61 կամ էլ. հասցեով՝ anahitbaghdasaryan1@gmail.com կամ այցելել  Գորիսի մամուլի ակումբ / ՔԳորիս,Անկախության  2/։

 

Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում:

Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում է քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարում խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի,   Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Գորիս Երիտասարդական բանկ http://gorispress.am/?p=5588


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ