հայտարարություններ


Դրամաշնորհային մրցույթ․ Մարտունի երիտասարդական բանկ

05:13, հուլիսի 07, 2017

Մարտունի երիտասարդական բանկը հրավիրում է Գեղարքունիքի մարզի 14-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական  գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:
 
Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են ՝
  •  Համայնքային մասնակցություն
  • ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապվածխնդիրների լուծում
  • Մշակութայինսոցիալականկրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայքներիբնակավայրերի միջև կապերի ստեղծում
Մենք ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.
  • կիրագործվեն երիտասարդների կողմից
  • պարզ և իրատեսական  են
  • արդյունավետ են ֆինանսական տեսակետից
  • կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքում
Եթե Ձեր ծրագիրը պարունակի շինարարական ծախսեր, ապա նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որտեղ այդ ծախսերը կկատարվեն համաֆինանսավորմամբ:
Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 90.000 դրամ:
Դիումների վերջնաժամկետը հուլիսի 31-ն է: Դիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղից:
Դիմումները կարող եք  ուղարկել infomartuni@gmail.com հասցեով կամ բերել Մարտունու կանանց համայնքային խորհուրդ / Կամոյի 17/:
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարտունի երիտասարդական բանկ՝ Լիանա Հովհաննիսյանին՝ զանգահարելով  094 700285 


Մարտունի Երիտասարդական բանկ https://martuniinfo.blogspot.am/2017/07/blog-post.html


Օրացույց


Սպտ

27

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ