հայտարարություններ


Համայնքային զարգացման դրամաշնորհ Արարատի մարզի երիտասարդների համար

06:52, հուլիսի 11, 2017

Արարատի երիտասարդական բանկը հրավիրում է Արարատի մարզի 15-35 տարեկան երիտասարդներին համայնքային զարգացման իրենց նորարարական գաղափարներն ուղարկելու դրամաշնորհի մրցույթին:
Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են .
- Համայնքային մասնակցություն
- ՏԻՄ- երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում
- Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների բնակավայրերի միջև կապերի ստեղծում:

Մենք ակնկալում ենք ծրագրեր, որոնք. Կիրագործվեն երիտասարդների կողմից, պարզ և իրատեսական են, արդյունավետ են ֆինանսական տեսակետից, կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների կյանքում։
Տրամադրվող դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 90.000 դրամ:Դիումների վերջնաժամկետը հուլիսի 20-ն է: Դիումները կարող եք լրացնել օնլայն կամ այցելել «Քոլսոն» երիտասարդական կենտրոն / թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք/ և ստանալ հայտի տպված տարբերակը:Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմելԱրարատի երիտասարդական բանկ Լիլիթ Այվազյանին էլ. հասցեով՝ lilithaivazyan@gmail.com, ինչպես նաև այցելել «Քոլսոն» երիտասարդական կենտրոն / թիվ 3 մանկապարտեզի մասնաշենք/:
 
Դրամաշնորհը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում:

Արարատ Երիտասարդական բանկ http://araratinfotun.blogspot.am/2017/07/15-35.html#more


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ