հայտարարություններ


Համայնքային դրամաշնորհային ծրագիր․ Վանաձոր Երիտասարդական Բանկ

07:11, հուլիսի 11, 2017

Եթե 15-35 տարեկան եք և ունեք լավ գաղափար, որը փոփոխություն կմտցնի Ձեր և ուրիշների կյանքում, ապա կարող եք դիմել Վանաձորի Երիտասարդական Բանկի կողմից հայտարարված համայնքային դրամաշնորհային ծրագրերին: Դրամաշնորհը կազմում է 80.000-90000 ՀՀ դրամ:

Ծրագրերի թեմատիկ ուղղություններն են .
 համայնքային մասնակցություն,
 ՏԻՄ-երի հետ համագործակցություն և նրանց աշխատանքի հետ կապված խնդիրների լուծում,
 Մշակութային, սոցիալական, կրթական գործողություններ՝ ուղղված խոշորացված համայնքների բնակավայրերի միջև կապերի ստեղծմանը:

Մենք ակնկալում ենք ծրագրերի առաջարկներ, որոնք.
 կիրագործվեն երիտասարդների կողմից,
 կլինեն պարզ և իրատեսական,
 կլինեն արդյունավետ ֆինանսական տեսանկյունից,
 կունենան դրական ազդեցություն երիտասարդների և համայնքի այլ անդամների համար:

Եթե Ձեր ծրագիրը պարունակի շինարարական ծախսեր, ապա նախապատվությունը կտրվի այն ծրագրերին, որտեղ այդ ծախսերը կկատարվեն համաֆինանսավորմամբ:

Դրամշնորհային հայտերի ընդունման վերջնաժամկետը Հուլիսի 20-ն է: Ահա առցանց դիմելու հղումը։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Վանաձորի Երիտասարդական Բանկի անդամներից Մոնիկային՝ 041-81-71-08 և Մանեին՝ 094-84-04-94 հեռախոսահամրներով:

Դրամաշնորհը տրամադրվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակում:

Համայնքային դրամաշնորհային ծրագիր․ Վանաձոր Երիտասարդական բանկ https://docs.google.com/a/epfound.am/forms/d/1IduzFdrsTWzJMwOljw7F9xgBkdXTgNENtwehTsC6kXg/viewform?edit_requested=true


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ