հայտարարություններ


Մաքուր Վայք հեծանվային քարոզարշավ

05:23, հուլիսի 27, 2017

Հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ Վայքի Ինֆոտունը կազմակերպում է հեծանվային քարոզարշավ։ Բոլոր այն երիտասարդներն ու պատանիները, ովքեր ունենք ՀԵԾԱՆԻՎ, հուլիսի 28-ին, ժամը 11։00-ին հրավիրվում են ՎԱՅՔԻՆՖՈՏՈՒՆ (հասցեն՝ Ալավերդյան 15/1, մանկական ստեղծագործական կենտրոնի և Ալավերդյանի արձանի հարևանությամբ)։ Հեծանվային քարոզարշավի նպատակն է իրազեկել Վայք քաղաքի բնակչությանը հաջորդ օրվա շաբաթօրյակի մասին, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների միջև կազմակերպել "Մաքուր բակ" մրցույթ։ Հեծանվորդները կտարածեն թռուցիկներ, շենքերի մուտքերին կփակցվեն շաբաթօրյակի մասին իրազեկող հայտարարություններ։
Սպասում ենք․․․ Օգնենք, որ մեր Վայքը դառնա ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔ․․․

Վայք Ինֆոտուն https://web.facebook.com/vaykinfotun/


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ