հայտարարություններ


«Իմ համայնքի օրը» խորագրով լուսանկարչական մրցույթ

12:42, հոկտեմբերի 29, 2017

Սյունիք ԻնֆոՏունը հայտարարում է «Իմ համայնքի օրը» խորագրով լուսանկարչական մրցույթ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվան նվիրված:

Մրցույթի պայմանները`

• մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա

• յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ լուսանկար

• լուսանկարներին պետք է կցել համառոտ նկարագիր
(որտեղ և երբ է լուսանկարվել, տալ հակիրճ բնութագիր)

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2017 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը syunikinfotun@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել մեկ մասնագիտական կամ սիրողական լուսանկար` նամակի թեմայում նշելով «Իմ համայնքի օրը» ֆոտոմրցույթ:

Հաղթողների անունները կհայտարարվեն նոյեմբերի 10-ին:

Մրցույթը կունենա երկու հաղթող`

• առաջինին կընտրի Գորիսի մամուլի ակումբի կողմից կազմված ժյուրին
• երկրորդին քվեարկությամբ կորոշեն Ֆեյսբուքի օգտատերերը

10 լավագույն լուսանկարները կհրապարակվեն www.gorispress.am կայքում:

Սյունիք Ինֆոտուն https://www.facebook.com/syunikinfotun/photos/a.397053057164815.1073741828.387943598075761/691819464354838/?type=3&theater


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ