հայտարարություններ


Վանաձոր ԻնֆոՏուն և ՀաՄաՏեղ ծրագրերի մասնակիցների հավաք

03:53, հունվարի 17, 2018

Սույն հայտարարությունը նախատեսված է Լոռու մարզում բնակվող, 16-30 տարեկան երիտասարդների համար, ովքեր հետաքրքրված են մեդիագրագիտությամբ և համայնքային կյանքին ակտիվ ներգրավմամբ։
ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏուն և ՀաՄաՏեղ ծրագրերի շրջանակներում նախաձեռնում է մասնակիցների սույն կանչը՝ նպատակ ունենալով ներգրավելու առավել մեծ թվով երիտասարդների և զարգացնելու վերջիններիս գիտելիքներն ու կարողությունները մեդիագրագիտության, քննադատական մտածողության, քաղաքացիական լրագրության, համայնքային նախաձեռնությունների իրականացման և տեղական մակարդակում մասնակցային կառավարման ոլորտներում։

Ծրագրերի շրջանակներում նախատեսվում են հետևյալ բնույթի միջոցառումներ․
- դասընթացներ,
- քննարկումներ/բանավեճեր,
- ավագանու նիստերի մասնակցություն և առցանց հեռարձակում,
- համայնքային նախաձեռնություններ,
- քաղլրագրողական հոդվածների պատրաստում,
- այլ միջոցառումներ, այդ թվում մասնակիցների առաջարկությամբ։

- Վանաձոր ԻնֆոՏուն բաղադրիչով միջոցառումները նախատեսվում են իրականացվել Վանաձոր համայնքում։
- ՀաՄաՏեղ բաղադրիչով միջոցառումները նախատեսվում են իրականացվել Վանաձոր քաղաքում, Լոռի Բերդ խոշորացված համայնքում (Լոռի Բերդ, Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով, Ուռուտ գյուղեր) և Թումանյան խոշորացված համայնքում (Թումանյան քաղաք, Աթան, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Քարինջ, Մարց գյուղեր)։

Սույն հայտը կարող եք լրացնել մինչև հունվարի 30-ը (ներառյալ):

Մանրամասների համար այցելեք՝ http://bit.ly/2DhAzGG 
Հայտադիմումը՝ http://bit.ly/2ER5KoO

Կապ մեզ հետ․
հասցե՝ ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
հեռ․՝ +37491753315
էլ․ փոստ՝ infotun.vanadzor@gmail.com 
կայք՝ ww.ngoc.am
 

Վանաձոր Ինֆոտուն https://www.facebook.com/events/1569636456459993/


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ