հայտարարություններ


Հունվարի 22-ին կկայանա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը

11:13, հունվարի 18, 2018

Հունվարի 22–ին, ժամը 11։00–ին տեղի կունենա Մարտունի քաղաքի ավագանու հերթական նիստը։

Հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան փ․ 2, 3–րդ հարկ։

Բոլոր ցանկացողները կարող են ներկա գտվել ավագանու նիստին, ըստ Տեղական ինքանկառավարման մասին օրենքի ԱՎԱԳԱՆՈւ ՆԻՍՏԸ ԴՌՆԲԱՑ Է։

Օրակարգում ընդգրկված է 10 հարց՝

  1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին 
  2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կարիքների համար 2018 թվականին կատարվող գնումների պլանը հաստատելու մասին
  3. Մարտունի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին 
  4. Մարտունի քաղաքի բնակչուհի Օլգա Պետիկի Զաքարյանին բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ճանաչելու մասին
  5. Համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0529-0043 եվ 05-003-0530-0068 ծածկագրով հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու համաձայնություն տալու մասին
  6. Համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0529-0042 և 05-003-0529-0044 ծածկագրերով հողամասերի նպատակային նշանակության փոփոխման նպատկով հողամասերի նպատակային նշանակության փոփոխման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքային համայնքի / բնակավայրի/ գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին։ 
  7. Մարտունի քաղաքի բնակիչ Պարգև Սուքիասի Գրիգորյանի վարձակալական հողամասի կուտակված վարձավճարի պարտքը զիջելու համաձայնություն տալու մասին 
  8. Մարտունու համայնքի ավագանու 07․12․2017 թվականի «Մարտունի համայնքի համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակները եվ պաշտանային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 92-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին 
  9. Մարտունի քաղաքի մի շարք քաղաքացիների համար գույքահարկի արտոնություն սահմանելու մասին 
  10. ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու համաձայնություն տալու մասին 

Առավել մանրամասն նախագծի հարցերին կարող եք ծանոթանալ քաղաքապետարանի կայքում։

Մարտունի Ինֆոտուն https://martuniinfo.blogspot.am/2018/01/22.html


Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ