հայտարարություններ


ՖՈՏՈ ՄՐՑՈւՅԹ | Գյումրի ինֆոտուն | Հանրային տրանսպորտ

05:40, փետրվարի 14, 2018

ՖՈՏՈ ՄՐՑՈւՅԹ
Գյումրի ինֆոտունը հայտարարում է ֆոտոմրցույթ հանրային տրանսպորտի աշխատանքի լուսաբանման վերաբերյալ: Ֆոտոմրցույթի համար մշակվել են չորս անվանակարգեր Գյումրի և հարակից համայնքների միկրոավտոբուսներն ու ավտոբուսները ֆոտոխցիկի թիրախի տակ պահելու նպատակով:
Անվանակարգերն են՝
- ծխող վարորդ #ծխողվարորդ
- ռետինե գազել (безразмер) #ռետինեգազել
- սնապաշտ վարորդ #սնապաշտվարորդ
- լավագույն վարորդ #լավագույնվարորդ
Լուսանկարները տարածվելու են Գյումրի ինֆոտան ֆեյսբուքյան էջով համապատասխան հեշթեգերով՝ հեղինակային իրավունքի պաշտպանվածությամբ:
Տեղի է ունենալու ցուցահանդես ՇԱՏ հետաքրքիր մի վայրում, որի ընթացքում քաղաքացիները քվեարկելու են լուսանկարների օգտին համապատասխան ստիկերների միջոցով: 4 անվանակարգերում հաղթած ճանաչվող հեղինակներին կշնորհվեն մրցանակներ իսկ մասնակիցներին սպասվում են հետաքրքիր անակնկալներ:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ֆիքսել՝
1. հանրային տրանսպորտի վարորդին ծխելիս,
2. հանրային տրանսպորտը գերծանրաբեռնված ուղևորներով,
3. հանրային տրանսպորտը սնապաշտական (խանգարող, շեղող) իրերով,
4. հանրային տրանսպորտը լավ (կոկիկ, մաքուր, բարեհաճ մոտեցում) վիճակում:
Լուսանկարներն ուղարկելու համար կան երկու տարբերակներ.
1. ուղարկել armmediacorrect@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին, թեմա դաշտում նշելով այն անվանակարգը, որի համար ուղարկում եք, նշել նաև լուսանկարի հեղինակի.
-անունը,
-ազգանունը,
-հեռախոսահամարը,
-ֆեյսբուքյան (կամ այլ) էջի հղումը,
-տրանսպորտի երթուղու համարը:
2. ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին (https://www.facebook.com/Gyumriinfotun/)՝ նշելով լուսանկարի հեղինակի.
-անունը,
-ազգանունը,
-հեռախոսահամարը,
-ֆեյսբուքյան (կամ այլ) էջի հղումը,
-տրանսպորտի երթուղու համարը:


Գյումրի Ինֆոտուն


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ