հայտարարություններ


«Քաղաքացիական հասարակությունից՝ քաղաքականություն» թեմայով հեռուստաքննարկում

03:17, հունիսի 28, 2018

ՀԿ Կենտրոնն իր Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի ծրջանակներում հրավիրում է ձեզ մասնակցելու «Քաղաքացիական հասարակությունից՝ քաղաքականություն» թեմայով հեռուստաքննարկման։ 
 
Հյուրեր՝
🗣Անահիտ Կարապետյան, Քաղաքացիական ակտիվիստ, Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, «Գայաննա» ՀԿ երիտասարդական սարդական թևի ղեկավար, 
🗣Արփինե Հակոբյան, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ նախագահ, սոցիոլոգ։
 
Միջոցառման ընթացքում կքննարկենք,
✔Արդյո՞ք ճիշտ է ներգրավված լինել որոշումների կայացման գործընթացներում,
✔Ինչու՞ են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գնում դեպի քաղաքականություն՝ ներգրավվելով որոշումների կայացման գործընթացներում,
✔Ի՞նչ դեր է ունենում մեդիան քաղաքացիների դեպի քաղաքականություն ձգտելու գործում,
✔Քաղաքացիական հասարակության և կառավարման համակարգերի նմանություններն ու տարբերությունները,
✔Ի՞նչ դեր ունեցավ քաղաքացիական հասարակությունը մինչև «Թավշյա հեղափոխություն»-ը, դրա ընթացքում,
✔Ինչպիսի՞ն պետք է լինեն քաղաքացիական հասարակության գործողությունները հեղափոխությունից հետո,
✔Ի՞նչ դեր ունեցավ մեդիան հեղափոխության ընթացքում,
✔թեմային առընչվող այլ հարցեր։
 
Երբ՝ Հուլիսի 10-ին,
Ժամը՝ 15։00-ին,
Որտեղ՝ Մեր գործընկեր Lori TVR-ի մեդիա սրահում (ք․ Վանաձոր, Բաթումի 10)։
 
Մասնակցության համար խնդրում ենք լրացրեք այս կարճ դիմումը։

ֆեյսբուքյան միջոցառումն այստեղ

Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին, կամ infotun.vanadzor@gmail.com էլ․ փոստի հասեին։

Հեռուստաքննարկումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։

Վանաձոր Ինֆոտուն


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ