հայտարարություններ


Գրադարանի դերակատարությունը համայնքում նոր իրողություններում

04:57, սեպտեմբերի 10, 2018

Աշխատանք և Հայրենիք տարածքային զարգացման ՀԿ-ն իր Վայք ԻնֆոՏուն/ VaykInfoTun ծրագրի ծրջանակներում հրավիրում է ձեզ մասնակցելու «Գրադարանի դերակատարությունը համայնքում նոր իրողություններում» թեմայով մեդիաքննարկմանը։ 

Միջոցառման ընթացքում քննարկվող հարցեր

• Ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած այսօր համայնքային գրադարանները
• Ի՞նչ ազդեցություն ունեցավ համայնքների խոշորացումը գյուղական գրադարանների վրա
• Ի՞նչ դեր կարող են ունենալ գրադարանները համայնքի մշակութային կյանքում
• Ի՞նչ գործիքներ կարելի է կիրառել գրքի և ընթերցանության նկատմամաբ՝ բնակչության հետարքրությունը մեծացնելու կամ վերականգնելու համար
• Ի՞նչ դեր կարող է խաղալ մեդիան կամ սոցիալական մեդիան՝ ընթերցանության և գրքի նկատմամաբ հետարքրքրությունը մեծացնելու հարցում
• Ո՞ր գրքերն են պահանջված այսօր
• Գրադարանները մշակութային կյանքի կենտրոններ
• Ընթերցողների վիճակագրությունը
• Թեմային առընչվող այլ հարցեր։

Միջոցացառումը տեղի կունենա ս․թ սեպտեմբերի 13-ին, ժամը 15։30-ին, հասցե՝ Ջերմուկի խճուղի 10 ա, հեռ՝ 077270825 ։

Վայք Ինֆոտուն https://www.facebook.com/events/725079651164551/


Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ