Փաստաթղթեր


Տեղական ինքնակառավարման մարմինների եվ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության հեռանկարները միջազգային փորձը եվ դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում

Սույն հետազոտությունը նախաձեռնվել է 2016թ. սեպտեմբերին: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ-երի) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) համագործակ- ցության միջազգային փորձը և դրա տեղայնացման հնարավորությունները Հայաստանում: Ուսումնասիրության համար, որպես միջազգային փորձի թիրախ, ընտրվել են Հարավային և Արևելյան Եվրոպայի երկրները, քանի որ այնտեղ ՏԻՄ-երի և ՔՀԿ-ների կայացման նախադրյալներն ու անցած ուղին բավականաչափ նմանություններ ունեն հայաստանյան իրականության հետ:

Ուսումնասիրությունը նախաձեռնել է Եվրասիա համագործակցության հիմնադրամը (ԵՀՀ) «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջա- նակներում: «ՀաՄաՏեղ» ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող հնգամյա ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթաց- ներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությունը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղա- կան ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Հետազոտության հղումը՝ http://am.epfarmenia.am/wp-content/uploads/2018/02/CELoG_Research_on_LG_CSO_cooperation_2017.pdf 


0




Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ