Փաստաթղթեր


ՏԻՄ-երի հանդեպ հանրային վստահության գործոնները․ բանալին ՏԻՄ-երի ձեռքում է

ՏԻՄ-երի հանդեպ հանրային վստահությունը տեղական ինքնակառավարման արդյունավետության և ՏԻՄ աշխատանքներին հանրային մասնակցության գլխավոր գրավականներից է։ Սակայն, Հայաստանում ՏԻՄ-երի հանդեպ հանրային վստահության մակարդակը շարունակում է համեմատաբար ցածր մնալ։ Ինչպես ցույց է տալիս «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում 2015թ. անցկացված համապետական հարցման արդյունքների վերլուծությունը, Հայաստանում ՏԻՄ-երի աշխատանքի (հանրային ծառայությունների մատուցում, թափանցիկություն, տեղական ժողովրդավարություն, կոռուպցիա) վերաբերյալ հանրային ընկալումները կանխորոշում են ՏԻՄ-երի հանդեպ հանրային վստահությունը: Օրինակ՝ բնակիչների հետ ավելի շատ խորհրդակցող համայնքի ղեկավարներն ավելի մեծ վստահություն են վայելում: Բնակիչներն ավելի քիչ են վստահում այն ՏԻՄ-երին, որտեղ կաշառատվությունն ավելի մեծ դեր է խաղում որևէ խնդիր լուծելու համար: Սույն հետազոտության արդյունքները հաստատում 4 են հանրային կառավարման գրականության մեջ շրջանառվող այն տեսակետը, ըստ որի տեղական իշխանություններն իրենք կարող են ազդել հանրային վստահության մակարդակի վրա: Զեկույցն առաջարկում է հանրության վստահությունը շահելու կամ պահպանելու ցանկություն ունեցող ՏԻՄ-երի ներկայացուցիչներին դրական ազդեցություն գործել հանրային ընկալումների վրա՝ բարելավելով համայնքային ծառայությունների մատուցման որակը, ՏԻՄ-երի աշխատանքի թափանցիկությունը, կառավարման ժովորդավարական ընթացակարգերը, ինչպես նաև նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը ՏԻՄ-երում: Զեկույցը ՏԻՄ-երին առաջարկում է հանրային վստահության ձեռքբերումը դարձնել իրենց առօրյա գործունեության թիրախներից մեկը։


0




Օրացույց


Տվյալներ չկան

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Տվյալներ չկան

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ