ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Սեմինար-քննարկում. «Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքներ և դրանց կիրառման առանձնահատկությունները - Գեղարքունիքի մարզի համայնքների կայքերի օրինակը)» թեմայով

11:31, փետրվարի 09, 2017

2017թ փետրվարի 8-ին ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակում Սևանի համայնքապետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքներ և դրանց կիրառման առանձնահատկությունները - Գեղարքունիքի մարզի համայնքների կայքերի օրինակը» թեմայով:
Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետարանի, Սևանի, Գավառի, Մարտունու, նորատուսի համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ, համայնքի ակտիվ քաղաքացիներ, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ (թվով 26 մասնակից):
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը: Ներկայացվեց միջոցառման օրակարգը և նպատակները: Նշվեց նաև, որ «ՀաՄաՏեղ» ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ընդգծվեց, որ նմանապիպ ձեռնարկները խթանում են են քաղաքացիների մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը, տեղական ժողովրդավարության կայացմանը:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև Սևան համայնքապետարանի ղեկավարի խորհրդական Արմինե Ղուկասյանը: Բանախոսը հակիրճ անդրադարձավ համայնքապետարանի պաշտոնական կայքի` www.sevancity.am, դերին համայնքապետարանի աշխատանքների կազմակերպման գործում, առկա ձեռքբերումներին:
Հիմնական զեկուցմամբ հանդես եկավ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանը: Բանախոսը ներկայացրեց ՀամաՏեղ ծրագրի առաքելությունն ու հիմնական նպատակները: Այնուհետև անդրադարձ կատարվեց «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի» ստեղծման ու զարգացման ժամանակագրությանը: Գ.Խաչատրյանի կողմից մանրամասն ներկայացվեց համայնքապետարանի պաշտոնական կայքի` www.sevancity.am, գործառնական հնարավորությունները, համակարգի միջոցով քաղաքացիներին առցանց մատուցվող ծառայությունների գործիքակազմը, ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակիցների հետ առցանց հաղորդակցման եղանակները:
Այնուհետև զեկուցմամբ հանդես եկավ «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ աշխատակից Ռոբերտ Գրիգորյանը: Ներկայացվեցին Գեղարքունիքի մարզի Վարդենիս (www.vardenis.am), Գավառ (http://www.gavariqaghaqapetaran.am), Մարտունի (http://martunihamaynq.am), Նորատուս (http://130.193.121.183) համայնքների կայքերը: Առանձին-առանձին վեր հանվեցին կայքերի առավելություններն ու թերությունները: Մատնանշվեցին կայքերի շահագործման աշխատանքների բարելավման մեխանիզմները: Որպես դրական օրինակ նշվեցին Դիլիջանի, Աբովյանի, Աշտարակի համայնքային կայքերը: Ռ.Գրիգորյանի կոմից ներկայացվեց նաև Հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարմաը (ՀաՄաՏեղ) ծրագրի պաշտոնական կայքը`www.celog.am: Նշվեց, որ կայքում առկա են տեղեկություններ ՀաՄաՏեղ ծրագրի, ՏԻ ոլորտի բարեփոխումների, ոլորտը կարգավորող օրենսդության և քաղաքականության վերաբերյալ։ Պորտալը հնարավորություն կտան յուրաքանչյուր քաղաքացու ստանալ տեղեկատվություն, ներկայացնել իրեն հուզող հարցերը, արտահայտել իր տեսակետը և մասնակցել ոլորտում տեղի ունեցող գործընթացներին:
Այնուհետև տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում հնչեցին կարծիքներ, առաջարկներ և հարցադրումներ.
Մասնավորապես. «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ Գեղարքունիքի մասնաճյուղի ներկայացուցիչները ներկայացրին իրենց կողմից Գեղարքունիքի մարզի համայնքային կայքերի միշտադիրտարկման արդյունքում որոշակի եզրակացություններ, առանձնացրեցին այն համայնքապետարանները, որտեղ արդյունավետ կերպով վարվում են կայքերը, իրենց կողմից արձանագրած բացերն ու թերությունները: Հնչեց առաջարկ բարելավել ՀԿՏՀ արտաքին տեսքը, նորությունների մատուցման ոճը: Ընդգծվեց, որ ՀԿՏՀ շահագործմամբ համայնքապետարանի աշխատանքները մեծապես թափանցիկ են և վերահսկելի: Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Նորատուսի համայնքապետարանների ներկայացուցիչները անդրադարձան իրենց համայնքային կայքերի շահագործման առանձնահատկություններին:
Միջոցառման ավարտին Գրիշա Խաչատրյանը ամփոփեց քննարկման արդյունքները, ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումները նպաստում են համայնքապետարաննների աշխատակիցների միջև փորձի փոխանակմանը, համայնքային կայքերի մասին տեղեկատվության հանրայնացմանը:


Սեմինար-քննարկում. «Համայնքների պաշտոնական համացանցային կայքերը (մասնակցային էլեկտրոնային գործիքներ և դրանց կիրառման առանձնահատկությունները - Գեղարքունիքի մարզի համայնքների կայքերի օրինակը)» թեմայով http://infosys.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=1615#.WJwZtNSLTGg

0



Օրացույց

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ