ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՏԻՄ-երի էլեկտրոնային կառավարման համակարգերի եվ պաշտոնական կայքերի զարգացման խնդիրները

11:50, մարտի 02, 2017

 «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում  տեղի ունեցավ  «ՏԻՄ-երի էլեկտրոնային կառավարման համակարգերի եվ պաշտոնական կայքերի զարգացման խնդիրները» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարին մասնակցում էին ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ աշխատակիցներ:

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ նախագահ Գրիշա Խաչատրյանըողջունելով մասնակիցներին ներկայացրեց միջոցառման նպատակները և ակնկալվող արդյունքները, անդրադարձավ «ՀաՄաՏեղ» ծրագրի նպատակներին ու խնդիրներին:

Գրիշա Խաչատրյանը  ներկայացրեց զեկուցում, «ՏԻՄ-երում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգի կառուցվածքի, հիմնական գործառույթների և պլանավորված բարելավումների» թեմայով: Մասնավորապես, նորկայացվեց համայնքապետարաններում շահագործվող ՀԿՏՀ էլեկտրոնային մասնակցային գործիքներին, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծրագրված համակարգի լրամշակման հարցերին:

Այսպես, նախատեսված է ՀԿՏՀ-ում ստեղծվել առանձին «Հաշվետվությունների» բաժին, ավագանու նիստերի բաժնում ավելացնել առցանց հեռարձակման հնարավորություն: Կկատարելագործվեն նաև համայնքի ղեկավարի, տեղական տուրքերի բաղադրիչները: Նշվեց նաև, որ նախատեսվում է ՀԿՏՀ ինտեգրում «Բնակչության պետական ռեգիստրի» հետ: Կստեղծվի նաև ՀԿՏՀ «Հուշումների» համակարգ, որի միջոցով տարբեր գործողություններ կատարելիս դժվարությունների դեպքում կարելի է տեքստային նկարագրության կամ տեսաֆիլմերի միջոցով գտնել հարցի/խնդրի լուծումը:

Մրջոցառմահ 2-րդ մասում սեմինար-քննարկաման մասնակիցներին բաժավեցին «ՀԿՏՀ զարգացման առաջարկությունների ձևաթղթեր» և առաջարկվեց լրացնել այն ըստ բաժինների: Այնուհետև յուրքանչյուր մասնակից ներկայացրեց իր առաջարկությունները, հիմնավորեց դրանց կարևորությունը: Ծավալվեց մտքերի փոխանակում, քննարկվեցին ՀԿՏՀ բարելավման առաջնահերթությունները:

Միջոցառման ավարտին Գրիշա Խաչատրյանը ամփոփելով սեմինարի արդյուները` հայտնեց համագործակցելու պատրաստակամություն, հորդորեց աշխատանքի ընթացքում առաջացած յուրքանչյուր խնդրի կամ նոր գաղափարի դեպքում դիմել ՏՀԶՎԿ ՀԿ:


ՏԻՄ-երի էլեկտրոնային կառավարման համակարգերի և պաշտոնական կայքերի զարգացման խնդիրները http://infosys.am/Pages/Home/default.aspx

0



Օրացույց


Սպտ

27

ԹՈՓ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ